Գլխավոր » Ընտրությունները կեղծողները և մարդկանց սպանողները փորձում են Եվրոպայի խորհրդին ինչ-որ բան բացատրել ժողովրդավարության մասին. Լ. Զուրաբյան
Քաղաքականություն

Ընտրությունները կեղծողները և մարդկանց սպանողները փորձում են Եվրոպայի խորհրդին ինչ-որ բան բացատրել ժողովրդավարության մասին. Լ. Զուրաբյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ես գիտեմ, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները շատ ակտիվ են Եվրոպայի խորհրդում, ԵԽ Վեհաժողովում։ Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքներում։ Օր չկա, որ նրանք չզանգեն՝ ամեն մեկը մի երեք անգամ, բոլորի հետ չխոսեն, չփորձեն օգտագործել իրենց հին կապերը՝ տարբեր ապատեղեկատվություն հարուցելու նպատակով», -Newarmenia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի ու Էլինար Վարդանյանի Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանն, ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Պարոն Զուրաբյանը հայտնել է, որ ինքը շատ աղբյուրներ ունի Ստրասբուրգում և Վենետիկում, ուստի այդ բոլորն իրեն լավ հայտնի է։

Զուրաբյանի խոսքով՝ իշխանություններն այսօր ադեկվատ պատասխան չեն տալիս, և դա պետք է արագորեն շտկեն։ «Հայաստանի Հանրապետությունն անկախ երկիր է, ինքնիշխան պետություն է, ԵԽ անդամ երկիր է և իրավունք ունի իրեն պահել որպես ինքնիշխան պետություն։ Մեր կառավարությունն ունի փայլուն փաստարկներ․ ամենակարևորն այն է, որ երկրում տասնյակ տարիներ ժողովրդավարությունն աղավաղվել է, ընտրությունները կեղծվել են, մարդկանց սպանել են։ Եվ հիմա այդ սպանողները, սպանողների ներկայացուցիչները փորձում են Եվրոպայի խորհրդին ինչ-որ բան բացատրել ժողովրդավարության մասին։ Մենք այսօր ունենք ժողովրդավարական Հայաստան, որը պետք է այդ բաշիբոզուկների ոտնձգությունները չեզոքացնի»,- եզրափակել է Զուրաբյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին