7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54063 By Google Analytics
Գլխավոր » Ընտրությունների հետաձգումը լուրջ լարվածություն կարող է առաջացնել Արցախում. «Ժամանակ»
թերթերի տեսություն

Ընտրությունների հետաձգումը լուրջ լարվածություն կարող է առաջացնել Արցախում. «Ժամանակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը դիմել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին Արցախում արտակարգ դրություն հայտարարելու և այդ հիմքով մարտի 31-ին նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները հետաձգելու առաջարկով: Հնարավոր է, որ այս առաջարկը Բակո Սահակյանի սրտով լինի, քանի որ դրա արդյունքում կերկարաձգվի նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման ընթացքը:

Բայց արցախյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ դա կարող է ներքաղաքական լուրջ լարվածություն և իշխանության վակուում առաջացնել: Խնդիրն այն է, որ Բակո Սահակյանը առանց այն էլ արդեն երեք տարի անցումային նախագահ է, և նրա լեգիտիմությունը կասկածի տակ է արդեն երեք տարի: Իսկ նման պայմաններում լեգիտիմ իշխանություն ձևավորելուց հրաժարվելը ավելի ծանր հարված կլինի, քան ցանկացած համաճարակի ենթադրյալ վտանգ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Հնարավոր է` Արայիկ Հարությունյանը 2-րդ փուլ գնա ԱԺԿ-ի և ՀՅԴ-ի հետ դաշինքով. «Ժամանակ»

Սերինե

Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլն ինտրիգային է լինելու. Արմեն Բաղդասարյան

Diana Amirkhanyan

Արայիկ Հարությունյանը եղել է Արցախի հանցագործ վարչախմբի թիվ երկրորդ մարդը․ Արա Պապյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին