20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68968.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Թաիլանդը կարող է խստացնել պարետային ժամը. ՌԻԱ Նովոստի
Աշխարհ

Թաիլանդը կարող է խստացնել պարետային ժամը. ՌԻԱ Նովոստի

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչանը լրջորեն դիտարկում է երկրում 24 ժամյա պարետային ժամ մտցնելու հարցը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կառավարության մամուլի քարտուղար Նարիմոն Պինոսինվատին:

Ավելի վաղ ընդունված որոշման համաձայն, երկրում ներկայում պարետային ժամ է սահմանվել երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 4:00-ը:

«Վարչապետը լրջորեն մտածում է 24 ժամյա պարետային ժամի մասին: Ամեն ինչ կախված կլինի առաջիկա 7 օրերին վարակվածների թվի ավելացման դինամիկայից և թե որքանով մեր քաղաքացիները կպահպանեն անհրաժեշտ կանոնները»-ասել է նա:

Թաիլանդում արձանագրվել է կորոնավիրուսի վարակվածության 1978 դեպք: Մահացության ցուցանիշը 19-ն է: 

Նմանատիպ Հոդվածներ

Թաիլանդում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է գրանցվել

Աշխեն

Թաիլանդում 3 օր շարունակ կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպք չի գրանցվել

Աշխեն

Թաիլանդը կարճաժամկետ դադարեցնում է միջազգային ուղևորափոխադրումների թռիչքները

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին