14 C
Yerevan
28 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Թալինում տարբեր մեքենաների կողային հայելիները գողանալու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել
Իրավունք

Թալինում տարբեր մեքենաների կողային հայելիները գողանալու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ  են ստացվել, որ գողանում են Թալին քաղաքի տարբեր թաղամասերում կայանված, հիմնականում` «Մերսեդես» մակնիշի մեքենաների կողային հայելիներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, բաժնի քրեական հետախույզներն անցան տեղեկությունները ճշտելու միջոցառումներին, ապա ձեռնամուխ եղան գողությունների բացահայտմանը։ Թալինի քրեական հետախույզների տեսադաշտում հայտնված Երևանի 23-ամյա բնակիչը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երիտասարդը Արագածոտնի մարզի տարբեր բնակավայրերում մեքենաների հայելիներ է գողացել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել են գողացված հայելիներից երկուսը, որոնք երիտասարդը չէր հասցրել վաճառել։

 Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

Նմանատիպ Հոդվածներ

18-ամյա երիտասարդը գողացել է բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները

Diana Amirkhanyan

Թումանյան փողոցի սրճարանից 21-ամյա երիտասարդը դրամարկղ է գողացել

Աշխեն

Ոստիկանները բացահայտել են գրպանահատության դեպքեր

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին