23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիներն ավելի շատ են վստահում ԱԺ-ին ու կառավարությանը. հարցում
Այլ Լուրեր

Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիներն ավելի շատ են վստահում ԱԺ-ին ու կառավարությանը. հարցում

հետևեք մեզ նաև Telegram-ում

 «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի» «Կովկասյան բարոմետր» 2019թ. հարցման համաձայն՝ 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիների շրջանում բարձրացել է օրենսդիր և գործադիր մարմինների նկատմամբ վստահության մակարդակը:

2019թ. Ազգային ժողովին վստահել է հարցվածների 39%-ը, կառավարությանը՝ 71%-ը:

2017 թվականին կառավարությանը վստահել է հարցման մասնակիցների 20%-ը, իսկ խորհրդարանին՝ 12%-ը:

«Կովկասյան բարոմետրը» Հարավային Կովկասի երկրներում տնային տնտեսությունների տարածաշրջանային հարցում էորն իրականացվում է 2004թվականից (2004–2010թթ. կոչվել է «Տվյալների նախաձեռնություն»): 2015, 2017 և 2019 թվականներին հարցումներն իրականացվել են միայն Հայաստանում և Վրաստանում։ ՀՌԿԿ տվյալների ազատ հասանելիության սկզբունքին համապատասխան՝ «Կովկասյան բարոմետրի» տվյալադարաններըինչպես նաև տվյալների առցանց վերլուծության գործիքը ազատորեն հասանելի են հետազոտողների և բոլոր հետաքրքրվողների համար։

«Կովկասյան բարոմետրի» 2019թ. հետազոտությունն իրականացվել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն(ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի»­ կողմից՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։

Հետազոտության արդյունքներն ամփոփվել և հրապարակվել են 2020թ. հուլիսի 30-ին:

Նմանատիպ Հոդվածներ

Ավստրիացի պատգամավորը խոսել է Հայոց ցեղասպանության ու «Թավշյա» հեղափոխության մասին

Ani Grigoryan

Անուշահամ գինուց՝ Թավշյա հեղափոխություն. BBC-ի անդրադարձը Հայաստանին

Աշխեն

Հայաստանը թավշյա հեղափոխությունից 1.5 տարի անց. ռուսական Эксперт ամսագրի անդրադարձը

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին