8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Թեհրանից ժամանող ուղեւորների շփումն օդանավակայանում այլ ուղեւորների հետ հնարավորինս բացառվել է
Այլ Լուրեր

Թեհրանից ժամանող ուղեւորների շփումն օդանավակայանում այլ ուղեւորների հետ հնարավորինս բացառվել է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Թեհրանից ինքնաթիռի ժամանմանն ընդառաջ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել։ Ժամանող ուղեւորների շփումն օդանավակայանում այլ ուղեւորների հետ հնարավորինս բացառվել է։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ նրանք չեն անցել ազատ առեւտրի գոտու տարածքով (duty free), դուրս են եկել հնարավորին չափ կարճ ճանապարհով։ Կատարվել են ախտահանման քայլեր։ Օդանավակայանում եւս ջերմաչափվել են ու անցել վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանիշերի արտաքին զննում։ Բոլոր ուղեւորների համար լրացվել են հասցեական քարտեր։

Ախտահանվել են նաեւ տեղափոխող ինքնաթիռի ու ավտոբուսի սրահները։ Միջազգային առողջապահական կանոններն օդանավակայանների համար անվտանգության հատուկ նորմեր են սահմանում։

Այս ուղեւորների հետագա առողջական վիճակը կլինի ՀՀ առողջապահության նախարարության հսկողության ներքո։

Նմանատիպ Հոդվածներ

Մելբուռնի օդանավակայանում շուրջ 50 չվերթ Է չեղարկվել հրդեհներից առաջացած ծխամշուշի պատճառով

Սերինե

Բակո Սահակյանը օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ նախագահին

Diana Amirkhanyan

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին