1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116406.4 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Թեհրանում ավիաաղետի հետեւանքով զոհվել Է 168 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ
Այլ Լուրեր

Թեհրանում ավիաաղետի հետեւանքով զոհվել Է 168 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ

Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) օպերատիվ շտաբ Է ստեղծել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզելու նպատակով, որի հետեւանքով զոհվել Է 168 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել Է ԱԱՊԽ-ի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ, Ուկրաինայի ԱԱՊԽ-ին առընթեր օպերատիվ շտաբ Է ստեղծվել Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծեր» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռի աղետի կապակցությամբ»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Օպերատիվ շտաբի կազմում ընդգրկվել են Ուկրաինայի վարչապետը, ուժային գերատեսչությունների ղեկավարները: Շտաբի ղեկավարությունն իրականացնում Է Ուկրաինայի ԱԱՊԽ-ի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ Թեհրանի իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից հետո տեխնիկական անսարքության պատճառով կործանվել Է «Ուկրաինայի միջազգային ավիագծեր» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որը ուղեւորվում Էր Կիեւ:

Boeing կոնցեռնում ուսումնասիրում են Իրանում իր արտադրության ուկրաինական ինքնաթիռի կործանմանը վերաբերող տեղեկատվությունը: Իրանի փրկարար ծառայությունները հայտնաբերել են Boeing-737-ի սեւ արկղը, որը փոխանցվել Է իրավապահ մարմիններին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին: Նա ընդհատել Է ուղեւորությունը Օման եւ շտապ կարգով վերադառնում Է Կիեւ:

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում 34 քաղաքացիական անձ է զոհվել

Անի Գրիգորյան

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները. 40 նոր զոհ

Նատա Հարությունյան

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին