17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107488 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Թեհրանում հայտարարել են մահճակալների եւ բժիշկների անբավարարության մասին
Աշխարհ

Թեհրանում հայտարարել են մահճակալների եւ բժիշկների անբավարարության մասին

Թեհրանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի պետի տեղակալ Ռեզա Ջալալի Հոշնուդը հայտարարել Է, որ մայրաքաղաքի առանձին հիվանդանոցներ երկրում հիվանդության տարածման երկրորդ ալիքի ժամանակ մահճակալների եւ բուժաշխատողների անբավարարության են բախվել։

«Մենք բախվել են երկու դժվարությունների՝ մահճակալների եւ բուժանձնակազմի անբավարարության»,-ISNA գործականությունը մեջբերում Է Հոշնուդի խոսքը, որը նույնպես վարակվել Է կորոնավիրուսով: Նա հավելել Է, որ բժիշկների պակասն այն բանի հետեւանք Է, որ նրանք կամ նրանց ազգականները հաճախ իրենք են վարակվում կորոնավիրուսով:

COVID-19-ի դեմ պայքարի շտաբի անդամը նշել Է, որ Իրանում հիվանդության տարածման երկրորդ ալիքը շատ ավելի լուրջ Է առաջինից: Ներկայում Իրանը, ինչպես հայտարարել Է նախագահ Հասան Ռոհանին, վերապրում Է կորոնավիրուսի երկրորդ ալիքը:

Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, հասել Է 267061-ի, զոհերի թիվը 13608 Է: Դրա հետ մեկտեղ ապաքինվածների թիվը ներկայում հասել Է 230608-ի: Հուլիսի սկզբից ի վեր Իրանը երեք անգամ նորացրել Է մեկ օրում զոհերի ռեկորդը, վերջին անգամ՝ հուլիսի 9-ին, երբ իշխանությունները հայտնեցին 221 մարդու մահվան մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվն առաջին անգամ գերազանցել Է օրական 300-ը

Անի Գրիգորյան

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք, ապաքինվել են 485-ը

Անի Գրիգորյան

Կորոնավիրուսի 1234 նոր դեպք կա. 10 հոգի մահացել է

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին