14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Թիրախավորված արշավ է սկսվել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու. «Փաստ»
թերթերի տեսություն

Թիրախավորված արշավ է սկսվել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու. «Փաստ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ» թերթը գրում է.

«Այս օրերին նորից թիրախավորված արշավ է սկսվել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու: Հիմնական «առիթն» այն էր, որ եկեղեցին կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում չհետաձգեց մարդաշատ պատարագները: Հիմա էլ որոշ շրջանակների ափերից հանել է այն հանգամանքը, որ եկեղեցին էլ է գտել հավատացյալ հանրության հետ անվտանգ հաղորդակցվելու ճանապարհը, և մասնավորաբար պատարագներն անցկացվում են «օնլայն» ռեժիմով:

Մեր տեղեկություններով, նշյալ շրջանակները հույս ունեին, որ առկա ճգնաժամային վիճակում հնարավոր կլինի վերջապես հասնել ՀԱԵ թուլացմանն ու ժողովրդից հեռացնելուն:

Հատկանշականն այն է, որ, մեղմ ասած, ոչ անհայտ ծագման ֆինանսական սնուցում ունեցող նմանատիպ «խմբավորումները», փոխանակ միանալու միասնականության և համընդհանուր համախմբման կոչերին, առաջին իսկ հարմար առիթն օգտագործում են եկեղեցու հիմքերը խարխլելու և հոգևորականների վրա հարձակվելու համար:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին