6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
109008 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » Թող հանրությունը դատի՝ ինչու են նրանք ցիտում Ալիևին և ադրբեջանական կայքերին․ Հրաչյա Հակոբյան
Այլ Լուրեր

Թող հանրությունը դատի՝ ինչու են նրանք ցիտում Ալիևին և ադրբեջանական կայքերին․ Հրաչյա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Հանդիպման ժամանակ խոսելով Ադրբեջանի վարած քաղաքականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է․ «Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում, մեջբերելով վերոնշյալ հատվածը, գրել է․« Նա փաստորեն ոչ թե հերքում է ադրբեջանցիների կողմից վերջերս բացահայտվող տեղեկությունները իր և Ալիևի ստվերային գործարքների մասին, այլ հաստատում է այն՝ միաժամանակ վախեցնելով Ալիևին սեփական կոմպրոմատով»:

ՀՀԿ-ին իր անդամակցությունը սառեցրած, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ևս, իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել է վարչապետի հայտարարությանը, նշելով, «Նա չհերքեց, որ Ալիևին խնդրել է չկրակել, որ այստեղ «ներքին թշնամի» կալանավորի, նա չհերքեց, որ իր նախկին խորհրդականը գաղտնի ու առանձին բանակցել է ադրբեջանցիների հետ»։

New Armenia.am-ը իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի հանրապետականների, ըստ էության, իրենց քաղաքական թիմին պետական դավաճանության մեջ մեղադրելու փաստը։ Հակոբյանն ասաց, որ չի ցանկանում ո՛չ մեկի, ո՛չ մյուսի ասածները մեկնաբանել, քանի որ այդ հայտարարությունները ակնհայտ սուտ են։

«Թող մի քիչ իրենց կառավարման տարիների մասին խոսեն և մտածեն, թե ինչ են արել։ Ինքնանպատակ արվող հայտարարություններ են, կապ չունի՝ որ հարցում, կարևորը, որ ինչ-որ բանի վերաբերյալ «քննադատական» լուրեր տարածեն, վարկաբեկեն իշխանությանը։ Ավելի շատ ադրբեջանական կայքերին ու Ադրբեջանի ղեկավարությանն են իրենք ցիտում, քան Հայստանի Հանրապետության պաշտոնական հաղորդագրություններից»,- ասաց Հակոբյանը։

Դիտարկմանը, թե այդ մարդիկ չե՞ն վստահում ՀՀ-ի պաշտոնական աղբյուրների տված տեղեկություններին, դրա համaր են մեջբերում թշնամի երկրի ղեկավարի խոսքերն ու մամուլի հրապարակումները, պատգամավորն արձագանքեց․«Վստահության հարց չէ, Ադրբեջանը ինչ-որ մի սուտ բան է տարածում՝ ՀՀ իշխանությունների վերաբերյալ, իրենք անմիջապես դա կմեջբերեն, բայց, երբ ՀՀ վարչապետը կոշտ գնահատական է տալիս Ադրբեջանի ղեկավարությանը, իրենք այդ ժամանակ լուռ նստում են տեղները, դրա մասին երբեք չեն խոսում, բայց երբ Իլհամ Ալիևն է մի բան ասում ՀՀ իշխանության մասին, անմիջապես Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանն ակտիվանում են ու սկսում են մեջբերել Ալիևի խոսքերը։ Մնացածը թող արդեն մեր հանրությունը դատողություն անի, թե ինչու են նրանք այդպես անում, և ովքեր են եղել տասը տարի Հայաստանի իշխանությունները»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Պետք է ֆիքսել նաեւ մտավոր եւ ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան. Հրաչյա Հակոբյանի գրառումը

Նատա Հարությունյան

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ կապ եմ հաստատել Լիբանանում ՀՀ ներկայացուցչության հետ. Հրաչյա Հակոբյան

Նատա Հարությունյան

Սուտ լուրեր են տարածում, իսկ հետո պատասխանատվության ենթարկվելուց փորձում են հետ կանգնել իրենց ասածից․ Հրաչյա Հակոբյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին