14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Թող ճոռոմ չհնչի, բայց ես սա համարում եմ գյուղատնտեսական ոլորտում պատմական փոփոխություններ անելու հնարավորություն․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն

Թող ճոռոմ չհնչի, բայց ես սա համարում եմ գյուղատնտեսական ոլորտում պատմական փոփոխություններ անելու հնարավորություն․ Նիկոլ Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5 ծրագիր պետք է այսօր քննարկի, և արդեն իսկ ընդունեց 2-րդ միջոցառման փաթեթը։ Նախագիծը ներկայացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ։

«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա տնտեսավարողների համար ժամանակ շահել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշգրտելու որոշումների կայացման համար։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարը հավելեց, որ կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների փաթեթների շրջանակներում պետք է բացառել տրամադրվող օժանդակության շահառուների համընկման դեպքերը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, համաձայնելով նախարարի հետ, հավելեց, թե այս ծրագիրն ամենացայտուն դեպքն է, երբ ճգնաժամը դիտարկում են որպես հնարավորություն:

 «Դա ուզում ենք օգտագործել իրականացնելու համար մի ծրագիր, որը նախորդ շրջանում գուցե նաև չէինք համարձակվում այդպիսի կտրուկ գործողությունների գնալ: Խոսքը ընդհանուր առմամբ մեր գյուղատնտեսության կազմակերպման որակը և մակարդակը փոխելու մասին է և փորձ ենք անում քաջալերել, գյուղացիների համախմբել և ջանքերի մեկտեղման միջոցով՝ դա տեսնում ենք գյուղատնտեսական կոպերատիվների զարգացմամբ»,- նշեց՝ Փաշինյանը:

Գործադիր մարմնի ղեկավարը կարևոր մարտահրավերներ առանձնացրեց։ Նա նկատեց, որ եկել են եզրակացության, որ պետք է մտածել որոշակի երաշխիքների մասին, որ այդ կոոպերատիվները կղեկավարվեն որակավորում ունեցող անձանց կողմից։ Միևնույն ժամանակ շեշտեց, որ չեն կարող սահմանափակել գյուղացիների կողմից ձևավորված կոոպերատիվի նախագահ ընտրելու հանարավորությունը։

«Մարդիկ տեղեկացվածության խնդիրներ ունեն, և այս խնդիրը պետք է լուծել: Թող ճոռոմ չհնչի, բայց ես սա համարում եմ պատմական հնարավորություն, որ գուղատնտեսության ոլորտի որակական փոփոխություն տեղի ունենա։ Պայմանն այն է, որ այս պրոցեսը ուղեկցվի գերատեսչությունների կողմից։ Մենք պետք է մարդկանց հետ զրոյից քայլենք, բոլոր ազդակներից տեղյակ լինենք, որ մարդիկ իմանան, որ իրենց հարցերին ժամանակին և որակով պատասխաններ ստանալու են»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ կառավարության նոր որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա․ Նիկոլ Փաշինյան

Աշխեն

Աշխատողների աշխատավարձերը վճարելու համար ենք նաև այս վարկերը տալիս, հարկերի ու տուրքերի վճարման համար ենք այս փաթեթը բացում. Նիկոլ Փաշինյան

Աշխեն

ՊԵԿ-ը եռակի պետք է խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին