7.4 C
Yerevan
10 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » Թումանյանի թանգարանը գրողի մասին երեխաների գիտելիքները կհարստացնի «Ընտանեկան փոստարկղ» ծրագրով
Գիտակրթական

Թումանյանի թանգարանը գրողի մասին երեխաների գիտելիքները կհարստացնի «Ընտանեկան փոստարկղ» ծրագրով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հովհաննես Թումանյանի թանգարանը դպրոցականների գիտելիքները համալրելու, գրողի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով մշակել է նոր կրթամշակութային ծրագիր՝ «Ընտանեկան փոստարկղ» խորագրով:

Այն դպրոցի կրթական գործունեության ոլորտում թանգարանային մանկավարժության ներդաշնակ և համադրված օրինակ է, որի բովանդակության հիմքում ընկած է բանաստեղծի նամակագրական կապը զավակների հետ, որոնք լավագույնս ներկայացնում են Թումանյանի ընտանեկան արժեհամակարգը:

Թումանյան-հայրիկի կերպարը՝ որպես ուսումնասիրության թեմա, կրթական մեծ պոտենցիալ ունի, այն իր մեջ ամփոփում է դաստիարակչական, գիտական, ճանաչողական հսկայական ներուժ: Ծրագիրը նախատեսված է միջին դպրոցական տարիքի երեխաների համար:

Նմանատիպ Հոդվածներ

Թումանյանի թանգարանը լույս է ընծայել հեղինակի ստեղծագործությունները` արևմտահայերեն փոխադրությամբ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին