21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107321.6 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Թուրքական ապրանքներից հրաժարվելը էական ու լուրջ ցնցումների չի բերի, բայց որոշակի հետևանքներ կունենա․ տնտեսագետ
Այլ Լուրեր

Թուրքական ապրանքներից հրաժարվելը էական ու լուրջ ցնցումների չի բերի, բայց որոշակի հետևանքներ կունենա․ տնտեսագետ

New Armenia.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

Պարո՛ն Խաչատրյան, հնարավոր ի՞նչ հետևանքներ կունենա թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման ժամանակավոր դադարեցումը մեր տնտեսության վրա։

-Կարծում եմ, որ շրջանառության մեջ դրված նախագիծը ժամանակին է, տեղին է, և հաշվի առնելով առկա իրողությունները, մի բան էլ պետք է շուտ քայլեր ձեռնարկվեր թուրքական ծագում ունեցող ապրանքներից հետզհետե ձերբազատվելու ուղղությամբ, բայց, այդուհանդերձ, հիմա էլ ուշ չէ։ Որքան էլ դրա ազդեցությունը՝ հատկապես առաջիկա ամիսներին կարող է ավելի ծանր լինել տնտեսության վրա, հաշվի առնելով, որ կարճ ժամանակում պետք է փոխարինող ապրանքները գտնենք, ակնհայտ է, որ արագ նույն գնային սեգմենտում փոխարինիչներ գտնելը, բայց մենք պետք է գիտակցաբար մոտենանք այս հարցին ու թեև մեզ համար ավելի թանկ լինի այլընտրանքը, այնուամենայնիվ, պետք է գնանք այդ քայլին։

 —Այսինքն՝ տնտեսության մեջ ճգնաժամային կամ անդառնալի հետևանքների չի՞ հանգեցնելու այս որոշումը։

 -Ոչ, անդառնալի կամ ինչ-որ խորը ցնցումային ելքերի չի բերելու։ Պետք է հաշվի առնել, որ Թուրքիայից հիմնականում  հագուստ է ներկրվում, որոշակի տեխնիկա, շինանյութ, նավթամթերք և բնական է, որ բոլոր այս նշածս պարագաների դեպքում թուրքականը միակ տարբերակն է, բոլորի պարագայում էլ այլընտրանքային տարբերակներ կան։ Խնդիրը, կարծում եմ, այն է, որ գին-որակ հարաբերակցության մեջ թուրքականը ավելի հարմար տարբերակ է եղել, եւ դրա սպառումը պայմանավորված է այս հանգամանքով, բայց ներկա իրողությունում պետք է պատրաստ լինենք մի փոքր ավելի բարձր գին վճարել այլընտրանքի համար, մինչև կդիտարկվեն հնարավոր այլ սցենարներ։

 -Վնասները թվերով կարո՞ղ եք ասել, թե՞ դեռ վաղ է այդ մասին խոսել։

-Քանի որ դեռ հստակ չէ, թե որ շուկաներից են տնտեսվարողները այդ բացը լրացնելու, կդժվարանամ հստակ ասել, թե ինչ գնային տատանման մասին է խոսքը, բայց որևիցե պարագայում թուրքական ապրանքը գերիշխող դեր չի ունեցել, հետևաբար դրանից հրաժարումն էլ էական կամ լուրջ ցնցումներ այդ շուկաներում չի բերի։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Ցանկալի կլիներ` 30 տարվա ռազմավարության ծրագիրը նաև հնգամյա միջնաժամկետ թիրախավորումներ պարունակեր․ տնտեսագետ

Սերինե

Ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու պատեհ պահը չէ․ տնտեսագետ

Սերինե

Նավթի գների անկումը պե՞տք է ազդի վառելիքի հայկական շուկայի վրա․ հակասական կարծիքներ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին