3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116982.4 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Թուրքական լիրան շարունակում է սրընթաց գահավիժումը
Այլ Լուրեր

Թուրքական լիրան շարունակում է սրընթաց գահավիժումը

Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը շարունակվեց՝ հոկտեմբերի 26-ի առավոտյան արձանագրելով նոր պատմական նվազագույն ցուցանիշ՝ 8,0006 լիրա մեկ դոլարի դիմաց, ինչը կրիտիկական հոգեբանական շեմ է։ Ընդ որում, ըստ Bloomberg-ի, լիրայի փոխարժեքի անկման այս 9-ամսյա շրջափուլն ամենաերկարատևն է 1999-ից ի վեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փորձագետները լիրայի արժեզրկման պատճառների թվում նշում են ցածր իրական տոկոսադրույքները և Թուրքիայի տնտեսության նկատմամբ ներդրողների հետաքրքրության նվազումը՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման ռիսկի, Միջերկրական ծովի արևելքում և Ղարաբաղյան հակամարտության գոտում Անկարայի անկանխատեսելի վարքագծի ֆոնին։ Հետաքրքրության նվազման մասին է վկայում այն հանգամանքը, որ 2020-ի հունվար-հոկտեմբերին օտարերկրյա ներդրողները վաճառել են 13,3 մլրդ ԱՄՆ դոլարի թուրքական բաժնետոմսեր և պարտատոմսեր, ինչն առավելագույն ցուցանիշն է 2005-ից ի վեր։ Դա այն դեպքում, երբ Թուրքիան արդեն ծախսել է արժութային պահուստները։

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքական լիրան կրկին սկսել է անկում ապրել

Անի Գրիգորյան

Թուրքական լիրայի անկման նոր ռեկորդ է գրանցվել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին