23 C
Yerevan
26 Մայիսի, 2020
69210.6 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայի կողմնակալ դիրքորոշման հերթական օրինակն է․ Արցախի ԱԳՆ
Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայի կողմնակալ դիրքորոշման հերթական օրինակն է․ Արցախի ԱԳՆ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է արցախում անցկացվող ընտրությունների վերաբերյալ Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությանը։ Ներկայացնում ենք Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ հարցն ու Արցախի Հանրապետության արտգործնախարարության պատասխանը․

ՀարցԻնչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն այն մասին, որ Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խաթարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։

Պատասխան․ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, Անկարայի կողմնակալ և ապակառուցողական դիրքորոշման հերթական օրինակն է:

Այս հարցում Թուրքիայի կարծիքը լիովին համընկնում է Ադրբեջանի տեսակետի հետ: Անվերապահորեն սատարելով Ադրբեջանին և հանդես գալով հայտարարություններով, որոնք խաթարում են միջազգային միջնորդների ջանքերը՝ թուրքական կողմը լուրջ վնաս է հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Անկարայի մոտեցումներն ակնհայտ կերպով հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը, որոնք միջազգային հանրության կողմից օժտված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնելու մանդատով։

Արցախի Հանրապետությունում 2012 և 2015 թվականների ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունում են «անհրաժեշտությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները ձգտում են ժողովրդավարական ընթացակարգերով կազմակերպել իրենց ժողովրդի հանրային կյանքը», ինչպես նաև ճանաչել են «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագան որոշելու հարցում»:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում Անկարայի ապակառուցողական քաղաքականությունը ևս մեկ անգամ հաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցության բացարձակ աննպատակահարմարությունը:

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիայում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 952 նոր դեպք

Սերինե

Էրդողանի կողմից պաշտոնական հայտարարություն՝ ուղղված Հայաստանի իշխանություններին չի եղել, հետևաբար, արձագանքելն անիմաստ է․ Ռ․ Սաֆրաստյան

Աշխեն

Թուրքիայում խանութներում և տրանսպորտում մտցվում են սահմանափակումներ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին