3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116982.4 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Թուրքիայի տնտեսության անկման ֆոնին Էրդողանը կոչ է անում բոյկոտել ֆրանսիական ապրանքները
Աշխարհ

Թուրքիայի տնտեսության անկման ֆոնին Էրդողանը կոչ է անում բոյկոտել ֆրանսիական ապրանքները

 Մինչ Թուրքիայի տնտեսությունն անկում է ապրում, իսկ ազգային արժույթը շարունակում պատմական ամենացածր արժեքները գրանցել, նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է անում իր երկրի քաղաքացիներին հրաժարվել խոշոր ներմուծող` Ֆրանսիայի ապրանքներից: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է Անկարայում ելույթի ընթացքում:

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև 2018թ. առևտրաշրջանառությունը կազմել է 14 մլրդ եվրո:

Էրդողանն այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հարաբերությունների սրմամբ պայմանավորված:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին