-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի և սպառնալիքների թիրախում. Գարո Փայլանը նրանցից մեկն է
Այլ Լուրեր

Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի և սպառնալիքների թիրախում. Գարո Փայլանը նրանցից մեկն է

Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ սպառնալիքներն ակտիվացել են Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից ֆոնին:

Թուրքիայի ազգային ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը թուրքական «Դուվարի»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում ստեղծել է «ատելության սովորական մթնոլորտ»:

Լրատվամիջոցը նկատել է, որ Գարո Փայլանը ևս թիրախավորվում է Թուրքիայում՝ հրադադարի կողմնակիցը լինելու, խաղաղության կոչի համար:

Փայլանը նշել է, որ Թուրքիայում ապրում են տարբեր ինքնություններ, տարբեր հավատք և համոզմունք ունեցող քաղաքացիներ: «Սակայն ներկայիս վարչակազմը, ցավոք, շարունակում է վարել իր ազգայնական, ռասիստական և կրոնական ուղղվածություն ունեցող քաղաքականությունը», — նշել է Փայլանը:

Այն ժամանակ, երբ Թուրքիայի կառավարությունը կանգնած է Ադրբեջանի կողքին՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում, Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի և սպառնալիքների թիրախում: «Այսպիսի մթնոլորտում, երբ Թուրքիան Ադրբեջանի կողմն է և երբ հայերի դեմ ատելության խոսք է կիրառվում, մենք աղավնու անհանգստություն ենք զգում, ինչպես ասել էր սիրելի Հրանտ Դինքը: Ցավոք, այս օրերին մենք աղավնու ամենախորը անհանգստությունն ենք ապրում», — ասել Փայլանը ՝ վկայակոչելով Դինքի կողմից սպանությունից առաջ գրված վերջին հոդվածի խորհրդանշական հատվածը: Փայլանը նկատել է, որ պատերազմի արդյունքում տուժում, տառապում են խաղաղ բնակիչներ, և նա հարցի լուծումը տեսնում է խաղաղության սեղանին:

Նմանատիպ Հոդվածներ

Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծել. Գարո Փայլանը հորդորով դիմել է ՆԳՆ-ին

Նատա Հարությունյան

Գարո Փայլանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին