25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Թուրքիան այդքան էլ գոհ չէ Պուտինի ելույթից․ թուրքագետ
Այլ Լուրեր

Թուրքիան այդքան էլ գոհ չէ Պուտինի ելույթից․ թուրքագետ

Դեռ շուտ է տարբեր պաշտոնական արձագանքների համար, քանի որ գիշերն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը եղել, բայց, եթե հաշվի առնենք մամուլի հրապարակումները, ապա Թուրքիան այդքան էլ գոհ չէ Պուտինի ելույթից։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

«Հիմնական շեշտադրումն Արցախի մասով էր, որ Պուտինն Ադրբեջանին մեղադրեց հայերին կոտորելու  մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ արձագանքները դեռևս ակտիվ չեն։

Թուրքագետը նշեց, որ ներկայումս ռուս-թուրքական հարաբերությունները տնտեսական են, զուգահեռ մեկը մյուսի հաշվին փորձում են դիվիդենտներ շահել։

«Թուրքիան ՌԴ-ին օգտագործում է Արևմուտքին շանտաժ անելու համար՝ փորձելով ավել բան պոկել նրանից, կարողանում է բալանսը պահել ու իր արտաքին քաղաքականության մեջ լողալ։ ՌԴ-ն էլ բացի տնտեսականից Թուրքիային օգտագործում է ՆԱՏՕ-ի ներսում տարաձայնություններ առաջացնելու համար։ Երկու կողմերն էլ իրենց ուզածին կարողանում են հասնել»,- շարունակեց թուրքագետը։

Հարցին՝ Էդրողանի հայտարարությունը, թե Ղրիմը ռուսական չէ, զարգացում չի ունանալու՝ հաշվի առնելով նաև այն, որ Պուտինի այս հարցին շատ նուրբ արձագանք տվեց, Իսպիրյանը պատասխանեց․ «Ընդհանրապես հետևելով Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններին՝ մասնավորաես Էրդողան-Պուտին իշխանության ժամանակ,  մի բան եմ նկատել, որ Պուտինն  իր հայտարարություններում զուսպ է, բայց գործերի մեջ ակտիվ։ Պուտինից ինչ-ինչ սպառանալիք Թուրքիայի հասցեին սպասելը տեղին չէ»։

Իսպիրյանը չի հերքում, որ Թուրքիան կցանկանար, որ ՌԴ-ն անմիջապես մասնակցեր Արցախյան հակամարտությանը։

«Կցանկանար, որ ՌԴ-ն բացահատ հայտարարեր, որ, այո, մենք Հայաստանի կողմից ենք  ու անմիջական միջամտեր, որ Թուրքիան էլ իր միջամտությունն արդարացներ ու մեծացներ։ Սակայն ուղիղ առճակատման ՌԴ-ի հետ գնալն այս պահին Թուրքիային շահեկան չէ»,- եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիան փորձում է որոշակի կշիռ ձեռք բերել և կարծում է, որ հիմա առավել հարմար պահն է․ Անդրանիկ Իսպիրյան

Սերինե

Այժմ, առավել քան երբևէ, Թուրքիան չի կարող հանդես գալ ԼՂ կոնֆլիկտի կարգավորման միջնորդ․ թուրքագետ

Անի Գրիգորյան

Սուրբ Սոֆիայում անձամբ նամազ անցկացնելու Էրդողանի քայլը փորձ է նմանվելու Օսմանյան կայսրությանը․ թուրքագետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին