25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Թուրքիան արդեն իսկ ներգրաված է Արցախի պատերազմում, և Ալիևին աջակցելու պատրաստակամության մասին Էրդողանի հայտարարությունը ցինիզմ է. թուրքագետ
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Թուրքիան արդեն իսկ ներգրաված է Արցախի պատերազմում, և Ալիևին աջակցելու պատրաստակամության մասին Էրդողանի հայտարարությունը ցինիզմ է. թուրքագետ

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից նախաձեռնած ագրեսիվ պատերազմի առաջին իսկ օրվանից Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է Ադրբեջանին և պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հարցում ինչպես բանակցային սեղանին, այնպես էլ մարտի դաշտում: Օրերս էլ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հաստատել է Էրդողանի մտադրությունը Արցախի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանին թուրքական զորքով աջակցելու հարցում և ընդգծել, որ եթե Ադրբեջանը ցանկանա, ապա Թուրիքան չի երկմտի: Այս մասին հաղորդել է TASS-ը:

NewArmenia.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Էրդողանի հայտարարության առաջին նպատակը` հավաստիացնել Ալիևին, որ Թուրքիան կանգնած է նրա թիկունքին, և որ Ալիևը չգնա բանակցային գործընթացի և շարունակի պատերազմել Արցախի դեմ:

«Այդ հայտարարության երկրոդ նպատակն ուղղված է ՌԴ-ին, որ եթե Ռուսաստանը փորձի կտրուկ քայլեր ձեռնարկել Արցախին  օգնելու համար, ապա Թուրքիան նույնպես կօգնի Ադրբեջանին և վտանգ կլինի ռուս-թուրքական զինված բախումների»,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը Էրդողանի հայտարարությունը բնորոշեց, որպես ցինիզմ` ընգծելով այն փաստերը, որ Թուրքիան արդեն իսկ ներգրավված է այս պատերազմում․ «Դա Էրդողանի լկտիության արտահայտումն է, ինքը բացի զինամթերքով ու վարձկաններով Ադրբեջանին զինելուց, նաև թուրքական գլխավոր շտաբը նախապատրաստեց այս ագրեսիվ պատերազմում,  և կան տեղեկություններ, որ Ադրբեջանում գտնվում են ոչ միայն թուրք սպաներ, որոնք ցուցումներ են տալիս, այլ Ադրբեջանի բանակի կազմում կան թուրքական զինված հատուկ ստորաբաժանումներ, որոնք ներգրավված են ռազմական գործողություններում: Այնպես որ, Թուրքիան արդեն իսկ ներգրավված է այս պատերազմում, և այդ արտահայտությունը ցինիկ հայտարարություն է»:

Հիշեցնենք, որ երեկ տեսանյութ էր հրապարակվել, որտեղ օրերս գերեվարված ադրբեջանցի զինծառայողը պատմում էր, որ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում թուրք ռազմական մասնագետներ են, և ադրբեջանցի հրամանատարները Արցախի դեմ մարտերում առանց նրանց հրահանգների որոշումներ չեն կայացնում:

Նշենք, որ այսօր Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի 27-րդ օրն է, ագրեսիվ պատերազմական գործողություներն սկսվել են դեռևս սեպտեմբերի 27-ից, և այս ժամանակահատվածում Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար նկատառումներով համաձայնեցված հոկտեմբերի 10-ի և նույն ամսվա 18-ի հրադադարների մասին որոշումները:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանին սադրանքներ կանի, քանի որ Արցախում իր նպատակին չհասավ, ինչը կարտահայտվի սահմանին զորքի կուտակմամբ․ թուրքագետ

Նատա Հարությունյան

Թուրքիան ամեն կերպ համոզում է Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ պատերազմը․ թուրքագետ

Անի Գրիգորյան

Շարունակվում է Ադրբեջանի թուրքացումը, այն դառնում է Թուրքիայի վասալ պետություն․ թուրքագետ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին