8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Թուրքիան եթե սպառնալիքից անցնի գործողությունների, ՌԴ-ն էլ նրա վրա ազդելու գործիքակազմ ունի․ Սարգիս Գրիգորյան
Այլ Լուրեր

Թուրքիան եթե սպառնալիքից անցնի գործողությունների, ՌԴ-ն էլ նրա վրա ազդելու գործիքակազմ ունի․ Սարգիս Գրիգորյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցածը սիրական հակամարտության նոր ալիք կբարձացնի։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արևելագետ Սարգիս Գրիգորյանը։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ այս կամ այն կողմից արված հայտարարություններին պետք է գործնական քայլեր հետևեն, որպեսզի ընթացը հասկանալի դառնա։

«Կարծում եմ՝ այս գործնական քայլերը կլինեն Սիրիայի բոլորովին այլ հատվածում, որտեղ քչերն են կասկածում ու կանխատեսում թուրքական ակտիվություն։ Կլինի հիմնականում քրդական հատվածում, ավելին՝ արդեն ռմբակոծություններ տեղի են ունեմում թուրքական հատվածի կողմից։ Թուրքիայի ուշադրությունն այն հատվածների վրա է, որտեղ փորձ կանեն արմատախիլ անել քրդական ազդեցությունը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Իդլիբում կատարված գործողություններում ՌԴ -ի մասնակցությանը, Գրիգորյանը նշեց, որ չի եղել ռազմական աջակցություն, այլ, հավանաբար,օգնությունը եղել է  տեղեկատվության տրմադրման տեսքով։

«Երկար ժամանակ է՝ Իդլիբում ՌԴ-ն ու Սիրաիան համատեղ գործողություններ էին անում՝ ՌԴ լոգիստիկ ու հետախուզական տվյալներ են հաղորդում, և սիրաիական ուժերը տարվա սկզբից նաև այս աջակցության շնորհիվ էին առաջ գնում։ Աջակցությունն էր նաև այն, որ ռուսական կողմը հայտարարում է, որ ճշտել էին Թուրքիայի հետ ու այս թեժ բախումերի ընթացքում թուրքական զինվոր չի եղել, այսինքն՝ այստեղ էլ համաձայնեցված գործողություն կա Թուրքիայի ու Սիրիայի միջև։ Այսինքն՝ օդային աջակցություն եղել է, տարբեր հատվածներում, ցամաքային աջակցություն եղել է, իսկ Իդլիբում եղել է տվյալների հաղոդրման տեսքով, բայց ցամաքում սիրական կառավարական զորքեր են միայն եղել»,- նշեց  Գրիգորյանը։

Խոսելով ՆԱՏՕ-ի աջակացության մասին՝ Սարգիս Գրիգորյանը հիշեցրեց, որ Թուրքիան առաջին անգամ չէ սիրական ճգնաժամում ՆԱՏՕ-ի օգնությունը խնդրում, քանի որ, ըստ Թուրքիայի, իրենց անվտանգության հարցը կա։ Սակայն արևելագետը նկատեց, որ թուրք զինվորները զոհվում է ոչ թե Թուրքիայի, այլ Սիրիայի տարածքում։

«Կարծում եմ՝ այս հանգամանքը կզսպի ՆԱՏՕ-ին, հայտարարություններում էլ զգացվում է, որ ՆԱՏՕ-ն նման զարգացման չի գնա»,- շարունակեց արևելագետը։

Սարգիս Գրիգորյանն, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, ընդգծեց, որ շատ բան սիրիական հակամարտության մեջ շատ բան կախված է ցամաքում տիրող իրավիճակից։ Նա հավելեց, որ որոշ հատվածներում կա նաև ռուս-թուրքական համագործակցություն, օրինակ՝  որոշ տեղեր համատեղ իրականացնում են պարեկային ծառայություն։

«Իդլիբում որոշակի սրացումներ կարող են լինել, բայց լուրջ բախումներ Թուրքիայի ու ՌԴ-ի մեջ ԶՈւ-երի մեջ չի լինի։ Ինչպես նաև սպառնալիքներն այլ բան են, իսկ գործնական դրսևորումներն այլ։ Սպառնալիքները հնչում են ՌԴ-ի կողմից՝ ուղղված կոնկերտ ՌԴ-ին, եթե  լինեն նաև գործնական քայլեր, ապա ՌԴ-ն էլ գործի կդնի իր զինանոցը։ Թուրքիայի վրա ազդելու լծակներ կան, օիրնակ՝ քրդական հարցը, Լիբիայում ՌԴ-ն բոլորվին այլ ուժերի է աջակցում և այլն, այսինքն՝ Թուրքիայի վրա ազդելու գործիքներ կան։ Միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ Թուրքիան բավականին հավակնոտ ծրագրեր ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին կյանքում, ավելին՝ թուրքական իշխանությունները վճռական են տրամադրված դրանք կյանքի կոչելու հարցում։ Այնպես որ թե՛ ներսում, թե՛ դրսում կարող ենք տեսնել սպառնալիքներ ու որոշակի դրսևորումներ»,- եզրափակեց Սարգիս Գրիգորյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանն ու Թուրքիան Մոսկվայում նախաձեռնել են Լիբիայի երկու հիմնական ընդդիմադիր կառույցների հետ հանդիպում՝ կրակի դադարեցման համաձայնագիր կնքելու նպատակով․ արաբագետ

Diana Amirkhanyan

Լարված մթնոլորտն առժամանակ սառեցվեց. փորձագետներն՝ ԱՄՆ-Իրան խնդրի մասին

admin1

Սիրիայում հայկական համայնքի անվտանգության խնդիրը լուծված չէ․ Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին