9 C
Yerevan
23 Նոյեմբերի, 2020
115548.8 By Google Analytics 22.11.2020
Գլխավոր » Թուրքիան զորք է ուղարկում Ադրբեջան
Այլ Լուրեր

Թուրքիան զորք է ուղարկում Ադրբեջան

Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղևորվեն Ադրբեջան: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստությունը»,- նշել է Աքարը:

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ադրբեջան զորք ուղարկելու հրամանին: Փաստաթղթի համաձայն` նրանք այնտեղ կարող են մնալ մինչև մեկ տարի:

Անցյալ շաբաթ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, և թուրք զինվորականները նույնպես կմասնակցեն համատեղ խաղաղապահ առաքելությանը: Մոսկվայում նշել են, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ղարաբաղի հարցով կաշխատեն Ադրբեջանի տարածքում մոնիթորինգային կենտրոնի միջոցով, սակայն համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել:

Նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Բաքուն և Անկարան միշտ խոսել են խաղաղապահ գործողություններին Թուրքիայի մասնակցության հնարավորության մասին, սակայն Մոսկվային հաջողվել է համոզել նրանց, որ պետք չէ նախադրյալներ ստեղծել Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների ոչնչացման համար:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիայի առողջապահության նախարարը պատահմամբ նշել է կորոնավիրուսի դեպքերի իրական թիվը՝ 1․2 միլիոն

Անի Գրիգորյան

Թուրքիայի և ԵՄ-ի միջև նոր սկանդալ է հասունացել

Անի Գրիգորյան

Գերմանացի պատգամավորներն առաջարկել են Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգո սահմանել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին