36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91036.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Թուրք հայտնի դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ
Աշխարհ

Թուրք հայտնի դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Թուրք հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենը, որին հատկապես մեծ ճանաչում է բերել «Մարգարիտ»  հեռուստանովելը, ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ:

Այս մասին գրել է «Արևելք» լրատվականը:

Լրատվականը հայտնել է, որ թուրքական մամուլը, ներկայացնելով լուրը,  նշել է, որ երջանիկ զույգը չորս տարի ընկերություն է արել, հետո ամուսնացել՝ կազմելով գեղեցիկ ընտանիք:

Պսակադրության համեստ արարողությունն իրականացվել է Պեշիկթաշի քաղաքապետարանի ամուսնությունների գրանցման բաժնում:

Արման Բիչակչին գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բիչակչիի հետ, որին անվանում են «Մատանիների տիրակալ»: Արմանը Սևան Բիչակչիի զարմիկն է: Փեսացուի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ Տ. Զավեն Բիչակչյանը:

Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է: 2005-ից 2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»:

Նմանատիպ Հոդվածներ

«Անհետացած» դերասանուհի Անդրեյչենկոն գտնվել է. նա տեսաուղերձ է հղել

Diana Amirkhanyan

«Հավերժ երիտասարդ» 63-ամյա դերասանուհին բացահայտել Է իր գրավչության գաղտնիքը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին