29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100915.2 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Թրամփը կարծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հիացած չեն լինի, եթե ինքը հաղթի ընտրություններում
Աշխարհ

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հիացած չեն լինի, եթե ինքը հաղթի ընտրություններում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում Է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են իր պարտությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններում: «Չինաստանը շատ խիստ ցանկանում Է, որ մենք պարտվենք:

Եվ գիտե՞ք, թե Էլի ով ուրախ չԷ մեր հաղթանակի համար: Ռուսաստանը»,- հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահն օգոստոսի 10-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում: Թրամփի խոսքով՝ Մոսկվան դժգոհ Է, որ իր շնորհիվ ՆԱՏՕ-ին հաջողվել Է ավելացնել վճարները կազմակերպության բյուջե: Բացի դրանից, ԱՄՆ-ը, Միացյալ Նահանգների նախագահի կարծիքով՝ դարձել Է ավելի ուժեղ ռազմական առումով, ինչպես նաեւ դարձել Է առաջատար Էներգետիկայի ոլորտում: «Ես բացահայտեցի խողվակաշարի շուրջն ահավոր համաձայնագիրը Գերմանիայի եւ Ռուսաստանի միջեւ:

Ոչ ոք նույնիսկ չգիտեր «Հյուսիսային հոսք – 2» խողովակաշարի գոյության մասին: Ոչ ոք այդ մասին չգիտեր, ոչ ոք այդ մասին չԷր խոսում»,- համոզված Է Թրամփը: «Այնպես որ Ռուսաստանը գոհ չի լինի, եւ ես կարող եմ ասել, որ Չինաստանը գոհ չի լինի»,- հավելել Է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփը նաեւ հայտարարել Է, որ ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում համաձայնության կհասնի Իրանի հետ իր վերընտրման դեպքում: «Եթե նոյեմբերի 3-ին մենք շահենք, մենք Իրանի հետ գործարք կկնքենք մեկ ամիս անց: (…) Չինաստանը ցանկանում Է, որ մենք տանուլ տանք: Դարձյալ ո՞վ Է ցանկանում մեր պարտությունը: Ռուսաստանը»,- պնդել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 

Նմանատիպ Հոդվածներ

Թրամփը վստահ է, որ այս տարի պատրաստ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութը

Նատա Հարությունյան

Թրամփն օրվա մեջ մի քանի անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնում

Սերինե

ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ. Սարգսյանը շնորհավորել է Թրամփին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին