21 Հունվարի, 2020
Գլխավոր » Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիա զինծառայող չի ուղարկի
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիա զինծառայող չի ուղարկի

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում Սաուդյան Արաբիա ուղարկել 12 հազար զինծառայողի: «Այսօրվա պատմությունն այն մասին, որ մենք 12 հազար զինծառայող ենք ուղարկում Սաուդյան Արաբիա, սուտ է, եթե ավելի ճիշտ լինեմ, դա ֆեյքային նորություն է»,- «Ria novosti» լրատվական գործակալության փոխանցմամբ, գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:


Ավելի վաղ «Fox News» հեռուստակայանը հաղորդել էր, որ Պենտագոնը կարող է Իրանին դիմակայելու նպատակով Մերձավոր Արևելք ուղարկել լրացուցիչ մինչև յոթ հազար զինծառայողի:
Դրանից առաջ էլ «Wall Street Journal» պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ-ը քննարկում է տարածաշրջան 14 հազար զինծառայող ուղարկելու հնարավորությունը: Պենտագոնը դա հերքել էր, սակայն ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջոն Ռուդը հաստատել էր, որ զորակազմի ընդլայնման հնարավորությունը քննարկվում է: Ընդ որում, չէր նշվում, թե կոնկրետ մերձավորարևելյան որ երկիր է մտադիր ԱՄՆ-ը ուղարկել իր զորքերը:

Նմանատիպ Հոդվածներ

Լրատվամիջոցներ. ԱՄՆ-ը կարող է խստացնել հղի կանանց վիզայի տրամադրումը

Diana Amirkhanyan

Եվրոպական երկրները միջուկային գործարքը «ծախեցին» Թրամփի զիջումների դիմաց. Զարիֆ

Աշխեն

Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմփիչմենթի գործը սենատ է փոխանցել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին