7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108179.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին
Աշխարհ

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին

ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու կտեսնեն, կկարողանան արդյոք իրենք դադարեցնել կոնֆլիկտի էսկալացիան։ Այս մասին կիրակնօրյա ճեպազրույցին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք։ Դա նոր է տեղի ունեցել, ինձ դա հայտնի է։ Այդ տարածաշրջանում մենք լավ հարաբերություններ ունենք։ Կտեսնենք, կարող ենք արդյոք դա դադարեցնել», — ասել է Թրամփը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտել է բռնության սրացումը։ Կողմերին կոչ է արել աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԱդրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխաՆախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստԱդրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենաինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Նմանատիպ Հոդվածներ

Բայդենը հաղթել Է Թրամփի հետ եզրափակիչ նախընտրական բանավեճերում. հարցախույզ

Անի Գրիգորյան

Թրամփը Բայդենի հետ բանավեճերում գրեթե երեքուկես րոպեով ավելի երկար Է խոսել ընդդիմախոսից

Անի Գրիգորյան

Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախի Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին