3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116992 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Թրամփի՝ արցախյան հարցը Կոսովոյի հակամարտության տարբերակով լուծելը կարող է նախընտրական տրամադրությունների շոշափման համար լինել․ Գ․ Մադոյան
Այլ Լուրեր

Թրամփի՝ արցախյան հարցը Կոսովոյի հակամարտության տարբերակով լուծելը կարող է նախընտրական տրամադրությունների շոշափման համար լինել․ Գ․ Մադոյան

Արցախ-Ադրբեջան շփման գծի ամբողջ երկայնքով մոտ մեկ ամիս է՝ ռազմական գործողություններ են։ Այս ընթացքում արցախյան հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները հերթով հումանիտար հրադադարի հաստատման փորձեր են անում՝ առաջինը ՌԴ-ն էր, երկրորդը՝ Ֆրանսիան, հերթն ԱՄՆ-ինն էր։ Երեկ երեկոյան ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե կողմերին հաջողվել է համոզել հումանիտար հրադադարի գնալ, սակայն այսօր պարզ դարձավ՝ Ադրբեջանը հումանիտար հրադադարը չի պահում։

NewArmenia.am-ը հարցի հետ կապված զրուցել է քաղաքական  վերլուծաբան Գոռ Մադոյանի հետ, ով նշեց, թե Ադրբեջանի պահվածքն անակնկալ չէր։ Միևնույն ժամանակ նկատեց, որ առաջին երկու փորձերի հետ համեմատած՝ 3-րդն ավելի ուժգին էր։

«Առնվազն, եթե հետևենք վերջին շրջանում ռազմական գործողությունների ինտենսիվությանը ռազմաճակատում և սրա հետ կապված վերջին հայտարարություններին, կտեսնենք, որ  ինտենսիվության ու փորձի ուժգնության առումով շատ ավելի առաջ է գնացել։ Իհարկե, ռազմաճակատում իրավիճակին հետևելուց պարզ էր, որ ամբողջական հրադադար չի լինի, բայց  հայկական կողմն ամեն ինչ անում է հրադադարի պահպանման համար։ Ամբողջական հրադադար դեռևս չի էլ նախատեսվում, որովհետև ադրբեջանաթուրքական կողմը մեկ անգամ չէ հայտարարել, որ նման բան չի լինի, սակայն ինտենսիվության նվազումը փաստ է։ Չեմ  կարծում, որ ամբողջական հրադադար՝ ոչ մի կրակոց սկզբունքով, կլինի»,- ասաց նա։

Մադոյանն, անդրադառնալով ԱՄՆ նախագահի հայտարարությանը՝ կապված արցախյան հակամարտության հետ, թե, եթե գիտես՝ ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում,  չբացառեց, որ Թրամփի այս հայտարարությունը կարող է տեղավորվել նախընտրական տրամաբանության մեջ։

«Կարող է լինել նաև նախընտրական տրամադրությունների շոշափման համար, ի վերջո, հայկական լոբբին բավականին շոշափելի է ԱՄՆ-ում ու հայկական համայնքի ձայներն ընտություններին ստանալը ոչ պակաս կարևոր կարող է լինել։ ԱՄՆ-ի՝ ի դեմս Թրամփի տրամադրվածությունն արցախյան հակամարտությունը լուծելու հետ կապված կարող է ազդեցություն ունենալ հայկական համայնքի ձայների վրա։ Չեմ կարծում, որ հիմա տեսականորեն հնարավոր է շատ կարճ ժամանակահատվածում Կոսովոյի սցենար ստանալը, միգուցե երկարատև հեռանկարում կարող է լինել, բայց ամեն բան կտեսնենք ընտրություններից հետո»,- շարունակեց Գոռ Մադոյանը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին, շեշտեց, թե այս պահին իրատեսական չէ։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբին հորդորել է սանկցիաներ կիրառել պաշտոնական Երևանի նկատմամբ։

«Սանկցիաների հետ կապված սպառնալիքներն ավելի շատ ուժեղ մկանների ցուցադրության է նմանվում, որ, եթե ադրբեջանաթուրքական դաշինքը չպահպանի հրադադարը, ապա կարող են լինել սանկցիաներ։ Իհարկե, որոշակի կշիռ կա հայտարարությունների տակ, որովհետև ինչպես գիտենք, ԱՄՆ-ում թե՛ պետքարտուղար Պոմպեոն, թե՛ Թրամփի՝ անվտանգության խորհրդի գլխավոր խորհդականը բավականին կոշտ զրույց են ունեցել ադրբեջանական կողմի հետ և մեսիջները թուրքական կողմին կոշտ էին։ Սրանով է նաև պայմանավորված Էրդողանի «հիստերիկ» արձագանքը, սական, չեմ կարծում, թե ներկա փուլում կլինեն սանկցիաներ, բայց հնարավոր են, եթե Թուրքիան շարունակի աջակցել Ադրբեջանին հրադադարի խախտման առումով»,- հավելեց  Մադոյանը։

Վերջինիս կարծիքով՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները կարող են լոկալ բնույթ կրել, ինչպես, օրինակ, Կանադան արգելափակեց Թուրքիային ավիամասերի վաճառքը։ Նա շեշտեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է ու ԱՄՆ-ի դաշնակիցն է, իսկ Թուրքիայի նկատմամբ նույնիսկ ԵՄ-ն չի պատժամիջոց կիրառում։

Ըստ Գոռ Մադոյանի՝ հումանիտար հրադադարը շահեկան կլիներ նաև Ադրբեջանին, քանի որ իրենք էլ սպառման եզրին են ու մարտավարական առումով կարիք կունենան ուժերի վերադասավորման։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Նախագահն այս պահին «կամուրջ» պետք է լինի իշխանության և ընդդիմության միջև․ վերլուծաբան

Անի Գրիգորյան

«Ադրբեջանը լոբբինգի համար ծախսում է միլիարդավոր դոլարներ. չի կարող հայկական լոբբինգը ունենալ նույն արդյունքը, ինչ ադրբեջանականը»

Նատա Հարությունյան

Քաղաքական կուսակցություն բառակապակցությունը համադրելի չէ Գագիկ Ծառուկյանի հետ․ վերլուծաբանը՝ Գ․ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին