17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Թրամփն օրվա մեջ մի քանի անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնում
Աշխարհ

Թրամփն օրվա մեջ մի քանի անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օրվա մեջ մի քանի անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանի հայտարարությանը:
«Նախագահն ամենաթեստավորվող մարդն է աշխարհում: Նա կորոնավիրուսի թեստ է հանձնում ավելի հաճախ, քան որևէ մեկը, նա թեստ է հանձնում օրվա մեջ մի քանի անգամ»,- ասել է Մըքէնանը:
Սպիտակ տան մամուլի խոսնակը հստակ թիվ չի նշել, թե քանի թեստ է հանձնել ԱՄՆ ղեկավարը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 937 հազարը: Մահացածների թիվն անցել է 615 հազարը: Ապաքինվել է ավելի քան 8 միլիոն 967 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 983 հազար 940 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 144 հազար 253 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Նմանատիպ Հոդվածներ

Հայերը մեծ նվիրում ունեն իրենց երկրի հանդեպ. Թրամփ

Նատա Հարությունյան

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հիացած չեն լինի, եթե ինքը հաղթի ընտրություններում

Նատա Հարությունյան

Թրամփը վստահ է, որ այս տարի պատրաստ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին