5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116739.2 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով
Այլ Լուրեր

Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պատերազմի ժամանակ բոլորիս առաջնահերթություններն են փոխվում։ Բայց այլ վտանգների հանդեպ զգոնությունը չպետք է թուլացնել ոչ մի վայրկյան՝ հատկապես համավարակի։ Սխալներ անում են բոլորը, ես էլ բացառություն չեմ։ Վստահ եմ, որ հանգիստ կհաղթահարեմ, բայց հիմա ավելի զգոն պետք է լինեմ, որ հանկարծ որևէ մեկին չվարակեմ։ Ներող, որ մի քանի օր մեկուսանամ։ Բայց դա չի նշանակում, որ կորում եմ։ Հեռավար կգործեմ մի քանի օր։

Իսկ Արցախում այս օրերին տղաներն ու աղջիկներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց ես կասեմ շնորհակալություն բոլորին, ում գործը տեսել եմ։ Այս անգամ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել արդեն ընկալելի ձևակերպմամբ հատուկ զորքերին՝ մեր Սպիտակ բանակին. Շահեն, Հայկուհի, Դավիթ… բոլորի անունը չեմ կարող նշել, բայց բոլորիդ շնորհակալություն։

Բժշկման ճակատում նույնպես եկեք նորից վերաիմաստավորենք և ամեն վարկյան ինքներս մեզ ասենք՝ մենք միայն միասին կարող ենք և պարտավոր ենք տեր կանգնել մեր առողջությանն ու հայ զինվորի ապաքինմանը։
     Աստված պահապան մեր Սպիտակ բանակին։ Վարձքներդ կատար, կյանքեր փրկող հրեշտակնե՛ր»։

Նմանատիպ Հոդվածներ

«Մեր քարոզչությանը պակասում է ընկալումը՝ ով է թշնամին». Թևան Պողոսյան

Նատա Հարությունյան

Էրդողանի և Ալիևի քաղաքականությունը ուղիղ հարված է հենց Պուտինի, Մակրոնի և Թրամփի իմիջին. քաղաքագետ

Անի Գրիգորյան

ՀՀ-ն Ադրբեջանի մռութին տվեց, բացատրեց, որ այլևս սպառնալիքի, ուժի կիրառման լեզվով մեր հետ չխոսեն․ Թ․ Պողոսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին