7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54090 By Google Analytics
Գլխավոր » Ժամանակավորապես կարգելվի մուտքն Արցախ՝ հետեւյալ բացառությամբ
Այլ Լուրեր

Ժամանակավորապես կարգելվի մուտքն Արցախ՝ հետեւյալ բացառությամբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Հարգելի քաղաքացիներ:

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:

Բացառություն կարվի.
— Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,
— բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,
— Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում»։

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի Միրիկ և մերձակա համայնքներից կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան

Diana Amirkhanyan

Արցախի մի շարք հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է մոտ 430 տրանսպորտային միջոց

Աշխեն

Արհեստական շահարկումներ Արցախում. «Փաստ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին