-2 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115568 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Ժամանակավորապես կդադարեցվի Թուրքիայում ԱՄՆ առաքելության կառույցների կողմից վիզաների տրամադրումը
Այլ Լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Թուրքիայում ԱՄՆ առաքելության կառույցների կողմից վիզաների տրամադրումը

Թուրքիայում ԱՄՆ առաքելությունը հայտարարություն է տարածել.

«Թուրքիայում ԱՄՆ առաքելությունը հավաստի տվյալներ է ստացել Ստամբուլում ԱՄՆ և օտարերկրյա քաղաքացիների հնարավոր առևանգումների և ահաբեկչական հարձակումների վերաբերյալ, այդ թվում` ԱՄՆ գլխավոր հյուպատոսության տարածքում, ինչպես նաև Թուրքիայի հնարավոր այլ վայրերում:

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ, ներառյալ գրասենյակային մեծ շենքերը և առևտրի կենտրոնները:

Ժամանակավորապես կդադարեցվի Թուրքիայում ԱՄՆ առաքելության կառույցների (ԱՄՆ դեսպանատուն Անկարայում, ԱՄՆ գլխավոր հյուպատոսություն Ստամբուլում, ԱՄՆ հյուպատոսություն Ադանայում և ԱՄՆ հյուպատոսական գործակալություն Իզմիրում) գործունեությունը, ներառյալ վիզաների տրամադրումը:

Նախատեսված հանդիպումներ ունեցող անձինք էլ. փոստով կտեղեկացվեն իրենց հանդիպումները տեղափոխելու վերաբերյալ հրահանգներին:

Անհրաժեշտ գործողություններ.

Զգուշացեք և զգոն մնացեք

Խուսափեք բազմամարդ տարածքներ այցելելուց

Փորձեք աչքի չընկնել

Տեղեկացեք ձեր շրջապատում գտնվող կառույցների մասին

Եղեք զգոն այն վայրերում, որտեղ հաճախ են այցելում օտարերկրացիները

Հետևեք տեղական լրատվամիջոցներին ՝ թարմացումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիան 10 ամսում կորցրել է զբոսաշրջիկների ավելի քան 70 տոկոսին

Նատա Հարությունյան

Թուրքիայի առողջապահության նախարարը պատահմամբ նշել է կորոնավիրուսի դեպքերի իրական թիվը՝ 1․2 միլիոն

Անի Գրիգորյան

Թուրքիայի և ԵՄ-ի միջև նոր սկանդալ է հասունացել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին