Գլխավոր » «Ժողովուրդ»․ «Գլխավոր դատախազի մորաքրոջ որդին՝ մեղադրյալ»
Իրավունք

«Ժողովուրդ»․ «Գլխավոր դատախազի մորաքրոջ որդին՝ մեղադրյալ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է 2019թ-ի մայիսի 10-ի ԱԱԾ հաղորդագրությունն, ըստ որի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով գառներ-ոչխարներ է կաշառքով արտահանել մինչև Կատար:

«Ապօրինի այս գործի գլխին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մորաքրոջ տղան է եղել` Հովհաննես Մկրտչյանը: Մի քանի հազար գլուխ անասունների` անօրինական դուրս բերումը Հայաստանից կանխվել է, քանի որ Մկրտչյանը ԱԱԾ խոշորացույցի տակ է կաշառք տվել-առել»,-գրում է թերթը։

Թերթի տեղեկություններով՝ Հովհաննես Մկրտչյանի հետ մեղադրյալի աթոռին կհայտնվեն այս գործարքի` նրա 3 «գործընկերներ»:

Թերթը նաև տեղեկացնում է, որ Արթուր Դավթյանի մորաքրոջ տղան գրավի դիմաց ազատ է արձակվել

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին