-2 C
Yerevan
22 Հունվարի, 2020
Գլխավոր » «Ժողովուրդ». Ամուլսարի հարցով նոր զարգացումներ են սպասվում. «Լիդիան Արմենիան» անգամ քննարկում է հանքի շահագործման ծրագիրը վաճառելու տարբերակը
թերթերի տեսություն

«Ժողովուրդ». Ամուլսարի հարցով նոր զարգացումներ են սպասվում. «Լիդիան Արմենիան» անգամ քննարկում է հանքի շահագործման ծրագիրը վաճառելու տարբերակը

հետևեք մեզ նաև Telegram-ում

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պատրաստ է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ 33 էջից բաղկացած եզրակացություն, և այն ստանալու համար ուսումնասիրվել է շուրջ 10 հազար փաստաթուղթ:

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ-ում գոր­ծող քննիչ հանձնաժողովը նիստ է անելու և քննարկելու այդ փաստաթուղթը: Այս մասով մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդ եզրակա­ցության՝ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել:

Օրինակ՝ Ջրային օրենսգրքով և «Սևանի մասին» օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը, իսկ կոնվենցիաներով չի թույ­լատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներն ու թռչնատեսակները:

Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն այս պահին սպասում է ՊԵԿ-ին ուղղված հարցման պատասխանին: Մաս­նավորապես, քննիչ հանձնաժողովի անդամները հետաքրքրվել էին, թե ինչու է կառավարությունը 2017 թվականին 29 մլրդ դրամի ներկրման արտոնություն տվել «Լիդիան Արմենիա» ընկերությանը, և ինչ են արվել Հայաստան ներկրված ապրանքները, ընդ որում՝ այնպիսի ապրանքներ, որոնք ընդհանրապես կապ չունեն հանքարդյունաբերության ոլորտի հետ:

Այսպիսով՝ Ամուլսարի հանքի շահագործման մասով նոր զարգացումներ են սպասվում: Ավելին՝ մեր տեղեկու­թյուններով’ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այժմ անգամ քննարկում է հանքի շահագործման ծրագիրը վաճառելու տարբերակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ Հոդվածներ

Նոր զարգացումներ՝ Ամուլսարի հարցով. «Լիդիանը» քննարկում է անգամ ծրագիրը վաճառելու տարբերակը. «Ժողովուրդ»

Սերինե

Ինչ է սպասվում «Լիդիանին»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին