9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53325 By Google Analytics
Գլխավոր » Ժողովրդի ազատ կամարտահայտությունն ապահովելու համար պետք է ծախսվեն գումարներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հանրաքվեի մասին
Վիդեո

Ժողովրդի ազատ կամարտահայտությունն ապահովելու համար պետք է ծախսվեն գումարներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հանրաքվեի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ապրիլի 5-ին ՀՀ-ում կայանալիք Սահմանդրրական փոփոխությունների հանրաքվեի իրականացման համար հատկացվող գումարը։

«2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3 միլիարդ 447 միլիոն 366  հազար դրամ»,- ասաց Ջանջուղազյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան էլ արձագանքեց, որ, ի վերջո, ծախսված գումարները  ներհոսելու  են տնտեսություն։

«Ի վերջո, տնտեսական գործարքներ են տեղի ունենալու։ Երկրորդ՝ ժողովրդի կամարտահայտությունը արտահայտելու համար, այո, պետք է  ծախսվեն գումարներ։ Անցած տարի կայացած խորհրդարանական ընտրություններն էլ գումար արժեցան, և բոլոր ընտրություններն են գումար արժենում։ Ցանկացած պետական կառավարում  ենթադրում է պետական ծախսեր, այնպես որ շահարկումները  տեղին չեն»,- ասաց նա։

Փաշինյանը նաև արձանագրեց, որ 1 միլիարդ դոլարով բյուջեի եկամուտները ավելացել են։

Մանրամասները՝ տեսանյությում։

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռները ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ. վարչապետ

Սերինե

ՀՀ-ն առաջարկում է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլիով․ Փաշինյանը հաջող բանակցությունների հույս ունի

Սերինե

Հայաստանում կսկսվի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթաց․ Փաշինյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին