27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91292.8 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » Ի՞նչ արժե Հայաստանում հանգստանալը
Տնտեսություն և Բիզնես

Ի՞նչ արժե Հայաստանում հանգստանալը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կորոնավիրուսի համավարակը պատեց ողջ աշխարհը։ Կարճ ժամանակում փակվեցին աշխարհի բազմաթիվ երկրների սահմանները, այդ թվում և Հայաստանի։ Տնտեսական ճգնաժամը դարձավ անխուսափելի, նույնիսկ կենսական նշանակության ապրանքներ ներկրելու խնդիր կար, քանի որ արտահանում չէր լինում։ Տուրիստական ոլորտը դարձավ ամենախոցելիներից մեկը, կառավարությունն այլ ելք չուներ, քան հյուրանոցներում մեկուսացնել կորոնավիրուսի կասկածանքով մարդկանց։

Թեպետ դեռ արտակարգ դրությունը շարունակվում է, բայց տնտեսական ճգնաժամ չապրելու համար պարետատան որոշմամբ բազմաթիվ սահմանափակումներ հանվել են։ Այլ ոլորտների ծառայությունների հետ զուգահեռ նաև հյուրանոցներն ու հանգստյան տներն են առաջարկում իրենց ծառայությունները։ Կարելի է ասել` ներքին տուրիզմը փորձում է արթնանալ։ Իսկ ի՞նչ արժե Հայաստանում հանգստանալը։

NewArmenia.am-ը պատահականության սկզբունքով ընտրեց Հայաստանի հանգստյան գոտիներից՝ Ծաղկաձորի, Ջերմուկի, Դիլիջանի և Սևանի հյուրանոցներից մի քանիսը՝ ճշտելու հուլիս ամսվա հանգստի մեկ օրվա նվազագույն արժեքը՝ նախաճաշով։ Ինչպես նաև ընտրված հյուրանոցներին հարցում արեցինք, թե արդյո՞ք համավարակով պայմանավորված նվազեցրել են գները։

Հարցման արդյունքում պարզվեց, որ «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրը, Դիլիջանի «Թուֆենկյան» և «Կապուտակ Սևան» հյուրանոցները ընդհանուր գնացուցակում զեղչ են արել, իսկ Ծաղկաձորի «Ալվա հոթել և սպա» ու Դիլիջանի «Բեսթ Վեստերն Փլաս Փարադայս» հյուրանոցները, ընդհակառակը, թանկացրել են գները։

«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» հյուրանոցի ադմինիստրացիան նշեց, որ իրենց մոտ մեկ օրը 16000 դրամ է, և նախորդ տարիների համեմատ չկա գնային փոփոխություն։

Ծաղկաձորի «Ալվա հոթել և սպա» հյուրանոցում մինչև հուլիսի 9-ը 18200 դրամ է արժենալու մեկօրյա հանգիստը, իսկ հուլիսի 10-ից սկսած՝ 21800 դրամ։ Հյուրանոցի աշխատակիցը մեզ հետ զրույցում շեշտեց, որ գներն իրենց մոտ թանկացել են, նախորդ տարիներին նախաճաշն արժեր 2000 դրամ, իսկ այս տարի 3000 դրամ է հաշվարկվում:

«Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում մեկ գիշերը նախաճաշով նվազագույն արժեքը 10.000 դրամ է, աշխատակիցը նշեց, որ նախորդ տարվա համեմատ զեղչեր են արել՝ կապված համավարակով, քանի որ անցյալ տարի 15000 դրամ է եղել։ Ինչպես նաև տեղեկացրեց, որ ընդհանուր գնային համակարգի նվազում կա իրենց մոտ։

«Ջերմուկ հոթել ընդ սպա» հյուրանոցը չի փոխել գները՝ 18.000 դրամ է մեկ օրը։

Դիլիջանի «Թուֆենկյան» հյուրանոցի գները ևս զեղչվել են, ասացին զբոսաշրջիկների հոսքը քիչ լինելու պատճառով, և ներկայումս մեկ օրվա նվազագույն արժեքը 18000 դրամ է։

Դիլիջանի «Բեսթ Վեստերն Փլաս Փարադայս» հյուրանոցում մեկօրյա հանգիստը 38000 դրամ է։ Ի տարբերություն գները համավարակի հետևանքով նվազեցրած հյուրանոցների՝ այստեղ ևս թանկացում է եղել նախորդ տարիների համեմատ։

«Կապուտակ Սևան» հյուրանոցից ասացին, որ իրենք նվազեցրել են գինը համավարակով պայմանավորված, և 25000-ի փոխարեն զբոսաշրջիկն այս տարի կվճարի 22000 դրամ, ինչպես նաև ընդհանուր գնային համակարգի նվազում կա։

Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը նախաճաշ չի տրամադրում` համաճարակային իրավիճակից ելնելով, բայց այստեղ մեկօրյա հանգիստը մեկ անձի համար արժե 40.000 դրամ։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանը երրորդ թռիչքով Բեյրութ կուղարկի ավելի քան 12 տոննա հումանիտար աջակցություն

Անի Գրիգորյան

ԵՀ-ն 128 մլն եվրո Է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերի աջակցության համար

Անի Գրիգորյան

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 24 հիվանդ է բուժվում

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին