8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Ի՞նչ խնդիրներ է գտել ՏՄՊՊՀ-ն շաքարավազի շուկայում. «ՀՀ»
թերթերի տեսություն

Ի՞նչ խնդիրներ է գտել ՏՄՊՊՀ-ն շաքարավազի շուկայում. «ՀՀ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

ՏՄՊՊՀՆ ուսումնասիրություն է անցկացրել շաքարավազի շուկայում: «Առանձնացրեցինք, որ ըստ էության, գոյություն չունեն այնպիսի օրենսդրական պահանջներ կամ այլ դրույթներ, որոնք ուղղակիորեն խոչընդոտում են շուկայում տնտեսական մրցակցությանը»,- ՀՀ-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` միաժամանակ հավելելով, որ այնուհանդերձ հանձնաժողովն առանձնացրել է խնդիրներ, որոնք իրենց հնարավոր բացասական ազդեցությունը կարող են ունենալ շուկայում մրցակցային միջավայրի վրա:

Օրինակ` սպիտակ շաքարի և շաքարի հումքի` երրորդ երկրներից ՀՀ ներմուժման դեպքում կիրառվող մաքսային սակագները բավական բարձր են:

Մյուս խնդիրը, որ կարող է ազդել շուկայում մրցակցային միջավայրի վրա, սա է: Փաստորեն, ըստ Գ. Գևորգյանի`  շաքարավազի շրջանառության համար ոլորտային կարգավորում նախատեսող տեխնիկական կանոնակարգեր մշակված չեն: Շաքարավազի շրջանառությունը մեր երկրում կազմակերպվում է սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջներին համապատասխան և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թ. որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թ. որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» տեխնիկական կանոնակարգերի հիման վրա:

«Այսինքն՝ շաքարավազի շրջանառության ժամանակ պարտադիր է միայն սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջների պահպանումը, իսկ շաքարավազի ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Բացի այդ, ինչպես պարզաբանեց պաշտոնյան, օրենսդրությամբ ու նշված կանոնակարգերով սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջներում պարտադիր պայման չէ ստանդարտի, կամ այլ փաստաթղթի  մասին մակնշումը, որի համաձայն արտադրվել և կարող է տարբերակվել տվյալ սննդամթերքը:

Այս պարագայում սպառողների մոտ կարող է շփոթություն առաջանալ արտադրանքի՝ ստանդարտացման փաստաթղթերին համապատասխանության կապակցությամբ: Նաև՝ այն տնտեսվարողները, որոնց կողմից իրացվող շաքարավազը փաստացի չի համապատասխանում որևէ ստանդարտի, «ապրանքի վրա այդ մասին որևէ մակնշում չանելու իրավունք ստանալով՝ կարող են մրցակցային առավելություն ունենալ այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց կողմից իրացվող ապրանքը արտադրվել է ստանդարտներին համապատասխան:

 Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին