-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115894.4 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Ի՞նչ հարցերից եք վախենում, պարոն նախագահ. Ալիևը չեղարկել է Bild-ի հարցազրույցը
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Ի՞նչ հարցերից եք վախենում, պարոն նախագահ. Ալիևը չեղարկել է Bild-ի հարցազրույցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել է գերմանական Bild-ի հետ նախապես համաձայնեցված հարցազրույցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է թերթի լրագրող Փոլ Ռոնցհայմերը։

«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղում ընթացող պատերազմի մասին հարցազրույց տալ Bild-ին։ Այժմ, սակայն, նա հանկարծակի հրաժարվել է այդ մտքից։ Ի՞նչ հարցերից եք Դուք վախենում, պարոն նախագահ», — գրել է գերմանացի լրագրողը՝ հիշեցնելով, որ թե՛ Հայաստանի նախագահը և թե՛ վարչապետը արդեն իսկ հարցազրույց են տվել Bild-ին։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին