9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53328 By Google Analytics
Գլխավոր » «Իմ քայլը» խմբակցության պարտգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նոր նախագիծ
Գլխավոր Նորություններ

«Իմ քայլը» խմբակցության պարտգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նոր նախագիծ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ շրջանառության մեջ դրեցին նոր նախագիծ, որն արդեն հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում:

ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ օրակարգում այլևս մեկ հարց է՝ Սահմանադրության մեջ մեկ հոդված փոխելու մասին, իսկ նախկին օրինագծի փաթեթն այլևս օրակարգում չէ։

Ներկայացված նոր նախագծով առաջարկվում է 1995 թ․ հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները և այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են և ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:

Օրինագիծը քննարկման կդրվի ԱԺ-ում ընդմիջման ավարտից հետո, որը խնդրել էր ԲՀԿ խմբակցությունը։

Նմանատիպ Հոդվածներ

«Իմ քայլում» էլ համակարծիք չէին. «Հրապարակ»

Սերինե

Իշխանական խմբակցության պատգամավորները, կարծես թե, փոշմանել են․ «Ժողովուրդ»

Սերինե

Իշխանություններն այսօրվանից լծված են լինելու ակտիվ քարոզչության. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին