9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53301 By Google Analytics
Գլխավոր » «Իմ քայլը» կդիմի Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

«Իմ քայլը» կդիմի Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Առաջիկայում «Կուսակցությունների մասին» օրենքը, հնարավոր է, ուղարկվի Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ նախագծի վերաբերյալ եզրակացություն ունենալու համար. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը համակարգում է այդ օրենքի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքում, ինչպես նաև փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքում: Մինչև այժմ աշխատանքային խումբը բազմաթիվ քննարկումներ է ունեցել և նախանշել այն հոդվածները, որոնք կարող են փոփոխվել:

Բացի այդ, իմքայլական պատգամավորը նաև մեզ հետ նշեց, թե առաջիկայում հրապարակային քննարկում է լինելու: «Ի դեպ, փետրվարի 17-ին, 18-ին արդեն ունենալու ենք հրապարակային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի քվեարկության կարգի հետ կապված: Քվեարկության ընթացակարգն ենք քննարկելու, թե ինչպես կարելի է քվեարկել՝ շրջիկ քվեատուփ, ինտերնետային քվերակություն, տարբեր մեթոդներով և այլն: Կհայտարարենք, կտարածենք, թե որտեղ է լինելու քննարկում, ինչ ձևաչափով և այլն. մենք բաց ու թափանցիկ ենք աշխատելու»,- հայտարարեց իմքայլական պատգամավորը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

«Իմ քայլում» էլ համակարծիք չէին. «Հրապարակ»

Սերինե

Իշխանական խմբակցության պատգամավորները, կարծես թե, փոշմանել են․ «Ժողովուրդ»

Սերինե

Իշխանություններն այսօրվանից լծված են լինելու ակտիվ քարոզչության. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին