0.3 C
Yerevan
21 Հունվարի, 2020
Գլխավոր » «Իմ քայլը» հիմնադրամը գալա-ընթրիքի ընթացքում հավաքել է ավելի քան 700 միլիոն դրամ
Քաղաքականություն

«Իմ քայլը» հիմնադրամը գալա-ընթրիքի ընթացքում հավաքել է ավելի քան 700 միլիոն դրամ

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Իմ քայլը» հիմնադրամը դեկտեմբերի 14-ին կայացած գալա-ընթրիքի ընթացքում  հավաքել է ավելի քան 700 միլիոն դրամ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

«Իմ ելույթը երեկ երեկոյան կայացած «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ: Ուրախ ու հպարտ եմ, որ գործունեության 1,5 կես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր: Մեր և մեր ներկայացրած ծրագրերի հանդեպ վստահության գրավականն է նաև գալա ընթրիքի ժամանակ իրականացված դրամահավաքի արդյունքները: Ուրախ եմ տեղեկացնել, որ երեկ հավաքվել է ավելի քան 700 միլիոն դրամ, որը մեր հիմնադրամի մեծ բարեկամ Քրիստին Սիմոնը խոստացել է կրկնպատակել: Այս գումարներն ուղղվելու են «Իմ քայլը» հիմնադրամի նպատակային ծրագրերի իրականացմանը: Շնորհակալ ենք Ձեր վստահության, գնահատանքի և ներկայության համար»,- նշել է Աննա Հակոբյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետը և «Իմ քայլի» պատգամավորները քննարկել են՝ ինչպես առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները․ Լիլիթ Մակունց

Diana Amirkhanyan

«Ժողովուրդ»․ Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի հայտարարության տեքստը պատրաստ է. մանրամասներ Զոհրաբ Մնացականյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից

Diana Amirkhanyan

Արձանագրեցինք՝ հրատապ լուծում պահանջող հարցերը քաղաքային իշխանությունը լուծել է. Հայկ Մարության

Davit Petrosyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին