23 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83299.2 By Google Analytics 08.07.2020
Գլխավոր » «Իմ քայլը» ՍԴ նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման հիմք սահմանող նախագիծ է մշակել
Այլ Լուրեր

«Իմ քայլը» ՍԴ նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման հիմք սահմանող նախագիծ է մշակել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը և Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ են դրել Սահմանադրական դատարանի նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման համար իրավական հիմք սահմանող օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորները փոփոխություններ և լրացումներ են առաջարկել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում:

Նախագծերով ակնկալվում է սահմանել և հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը և ապահովել կատարված փոփոխություններին համահունչ` Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձևավորման գործընթացի ավարտը:

Ազգային ժողովը հունիսի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պաշտոնանկ են արվել ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել, որպես ՍԴ անդամ:

Նմանատիպ Հոդվածներ

«Իմ քայլը» հիմնադրամը լուծում է Գյումրու խնամքի կենտրոնի տարեցների ատամնաբուժական խնդիրները

Սերինե

Ավագանին կարող է զրոյացնել այն քաղաքացու գույքահարկը, որի համար խնդրահարույց է վճարելը․ Տիգրան Ուլիխանյան

Սերինե

«Իմ քայլը» հիմնադրամը սկսել է մարզային մշակութային հաստատությունների հզորացման ծրագիրը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին