33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82025.6 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » «Իմ քայլին» չի անհանգստացնում, որ ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» ուժերը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն․ Լիլիթ Մակունց
Այլ Լուրեր

«Իմ քայլին» չի անհանգստացնում, որ ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» ուժերը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն․ Լիլիթ Մակունց

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը  չցանկացավ պատասխանել հարցին, թե Հրայր Թովմասյանը կարո՞ղ էր այս ընթացքում արձակուրդ գնալ, դադարե՞լ են արդեն նրա լիազորությունները։ Նա լրագրողների հետ  ճեպազրույցում նշեց, որ հարցադրումը քաղաքական դաշտից դուրս է, հետևաբար,  դրան պետք է անդրադառնան իրավաբանները:

Ինչ վերաբերում է հարցին՝ ՍԴ դատավորների հայտարարություններում քաղաքական տարր տեսնո՞ւմ է, ինչպես նաև Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե ամաչում է ԱԺ-ում տեղի ունեցածի համար, Մակունցը նշեց, որ իրենք արդեն իսկ պատասխանել են այն կետերին, որտեղ քաղաքական դրույթ տեսել են։

 «Իսկ  Հրայր Թովմասյանի հայտարարությունը համարում եմ զգայական, էմոցիոնալ»,- շարունակեց Մակունցը:

Լիլիթ Մակունցն անդրադարձավ նաև հարցին, որ ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» ուժերը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն, որտեղ իշխանություններին մեղադրում են իշխանությունը յուրացնելու եւ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

«Մեր գործողությունները՝ որպես պատգամավոր, որևէ կերպ չեն հակասում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը, ո՛չ էլ դուրս են պատգամավորի լիազորություններից ու գործառույթներից: Ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների գործողություններին, ապա դա իրենց իրավունքն է վարվել այնպես, ինչպես կամենում են»,- ընդգծեց Մակունցը։

Հարցին, այսինքն՝ « Իմ քայլը» չի՞ անհանգստանում, Մակունցը պատասխանեց․ «Եթե ես արձանագրում եմ, որ  մեր գործողությունները որևէ կերպ օրենքի դաշտից դուրս չեն, ապա ի՞նչ անհանգստանալու մասին կարող է խոսք լինել»։

Նմանատիպ Հոդվածներ

ԱԺ նիստերին որևէ մեկը չի ներկայացել, որը նախապես իմացել է, որ ինքը վարակակիր է․ Լիլիթ Մակունց

Սերինե

Քվեարկությունից առաջ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց

Սերինե

Ալիևը ի ցույց է դնում ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ իր բոլորը վախերը. Մակունց

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին