6 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115686.4 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » «Իմ քայլի» անդամները չեն մասնակցի ռազմական դրությունը վերացնելու հարցով ԱԺ խորհրդի նիստին
Քաղաքականություն

«Իմ քայլի» անդամները չեն մասնակցի ռազմական դրությունը վերացնելու հարցով ԱԺ խորհրդի նիստին

 ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները չեն պատրաստվում մասնակցել ռազմական դրությունը վերացնելու հարցով ընդդիմադիր խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ խորհրդի նիստին: «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 19-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Ռազմական դրության նախագիծը բերել է կառավարությունը: Մենք կառավարության գնահատականով և պահանջով ենք այդ որոշումն ընդունել: Մենք հիմա չունենք կառավարությունից որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի: Հետևաբար՝ ոչ, մենք այդ նիստին դարձյալ չենք մասնակցելու: Մեր դիրքորոշումը դեմ է»,- ասաց Նազարյանը:

Նույն հարցով Ազգային ժողովի խորհրդի նիստը նոյեմբերի 17-ին չէր կայացել` քվորումի բացակայության պատճառով:

Խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն առաջարկում են վերացնել սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին