8 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116614.4 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Ինչն է խանգարում ԵԽ-ին հատուկ խումբ ուղարկել Արցախ. Բեգլարյանը արձագանքեց Պեյչինովիչ-Բուրիչի խոսքերին
Այլ Լուրեր

Ինչն է խանգարում ԵԽ-ին հատուկ խումբ ուղարկել Արցախ. Բեգլարյանը արձագանքեց Պեյչինովիչ-Բուրիչի խոսքերին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը զուտ որպես հայտարարություն է դիտարկում Եվրոպայի խորհրդի  գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի խոսքերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին Բեգլարյանն ասաց հոկտեմբերի 19-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում` մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի  գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշպանության հարցը առաջին պլան է մղվում:

«Ինչու, որովհետև անցած տարի հոկտեմբերի կեսերի Եվրոպայի խորհրդի  գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտարարություն արեց, որ չճանաչված պետությունները պետք է Եվրոպայի խորհուրդ մուտք ունենան  առանց որևէ խոչընդոտների և որևէ կերպ չպետք է հաշվի առնել անդամ երկրների կարծիքները:  Մեկ տարի առաջ դա հայտարարվել է, առ այսօր որևէ քայլ չեն կատարել: Հիմա երեք շաբաթ է պատերազմ, է մարդկային մեծաքանակ  զոհեր, վիրավորներ կան քաղաքացիական և զինվորական շրջանում, Եվրոպայի խորհուրդը դեռ ասում է պետք է: Ինչն է խանգարում Եվրոպայի խորհրդին, որ հատուկ խումբ ուղարկի Արցախ, որովհետև Արցախը գտնվում է Եվրոպայի խորհրդի տարածքում: Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են: Արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանական իշխանությունների կարծիքը այդքան էական է Եվրոպայի խորհրդի համար, և այն ադրբեջանական պետության, որտեղ ամեն օր մարդու իրավունքներ են խախտվում, որոնց մասին Եվրոպայի խորհուրդը բոլոր նստաշրջաններում խոսում է: Բոլորի համար է ակնհայտ, որ պատերազմը Ադրբեջանն է սկսել»,- ասաց Բեգլարյանը:

Բեգլարյանը նշեց, որ  Բուրիչը մինչև հիմա ասում է, որ չճանաչված պետությունները պետք է Եվրոպայի խորհուրդ անարգել մուտք ունենան:

«Տեղներիցդ շարժվեք, դա մարդկային կյանքեր է արժենում, երբ չեք շարժվում ձեր տեղից և հստակ սանկցիաներ չեք կիրառում հանցագործների հանդեպ: Եվրոպայի խորհուրդը իր արժեքների մասին է խոսում, բայց այդ արժեքները չի պաշտպանում: Եվ արդեն դրանից հետո պետությունները, մարդիկ չեն վստահում ձեզ, հիասթափվում են»,- եզրափակեց Բեգլարյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև. ՀՀ ՊՆ

Նատա Հարությունյան

Փնտրվում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը

Անի Գրիգորյան

Մեր տեղեկություններով Շահումյանի երկու գյուղ մնալու են Արցախի սահմաններում. շրջվարչակազմի պատասխանատու

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին