21 Հունվարի, 2020
Գլխավոր » Ինչո՞ւ է Զարուհի Բաթոյանն ընդդիմանում «Երեխաների քաղաք» լայնածավալ սոցիալական խնդիրների լուծման նախագծի իրականացմանը
Կարևոր

Ինչո՞ւ է Զարուհի Բաթոյանն ընդդիմանում «Երեխաների քաղաք» լայնածավալ սոցիալական խնդիրների լուծման նախագծի իրականացմանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այս տարվա օգոստոսին 8-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրել:

Նախագծի համաձայն՝ վերոնշյալ համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր:

Այդ քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից:

 Սակայն այս ծրագրի իրականացմանը դեմ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և հատկապես «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը, որտեղ շահերի պաշտպանության պատասխանատու է եղել ներկայումս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։  NewArmenia.am-ի հարցին, թե ինչո՞ւ նախարարությունը հավանություն չի տալիս այս ծրագրին, որը համալիր լուծում է տալիս բազմաթիվ քաղաքացիների սոցիալական խնդիրներին, Զարուհի Բաթոյանը պատասխանեց․

«Դա լինի անապահով ընտանիքի երեխա, հաշմանդամություն ունեցող, իրենց հիմնականում առանձին որևէ համայնքում, առանձին դպրոցում, առանձին հաստատությունում  լավագույն պայմանները ապահովելը նույնիսկ՝ մեկուսացում է, դա ամբողջությամբ դեմ է պետական քաղաքականությանը»։

Ծրագրի վերաբերյալ հնչել են նաև հաշմանդամություն ունեցող երեխաների որոշ ծնողների բացասական կարծիքներ։ Վերջիններս  նշում են, որ այդ ծրագիրը մեկուսացնում է՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, սակայն Կարիտասն արձագանքելով «Երեխաների քաղաք» ծրագրի գաղափարի հետ կապված թյուրըմբռնումներին և մտահոգություններին՝ տեղեկացրել էր, որ Հայկական Կարիտասի 25-ամյա գործունեության հիմքում դրված և մինչ օրս գործադրված սկզբունքներից է՝ ծրագրերի իրականացման գործընթացը հիմնել մարդու իրավունքների և երեխայի լավագույն շահի պաշտպանության վրա։

«Այս մոտեցման վառ ապացույցն են հանդիսանում Հայկական Կարիտասի «Երեխաների պաշտպանություն» և «Սոցիալական ներառում» առանցքային ռազմավարական ուղղությունները, որոնք տարիներ ի վեր իրականացվում են կոնկրետ ծրագրերով՝ արժանանալով այդ ծրագրերի շահառուների, քաղաքացիական հասարակության և ՀՀ պետական կառույցների դրական կարծիքին և հավաստիացումներին, որ Հայկական Կարիտասի գործունեությունը եղել է մշտապես արդյունավետ»,-նշվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Հայկական Կարիտասը նաև իր հայտարարություններում նշել է, որ այս ծրագիրը ամենևին չի ենթադրում առանձնացված և մեկուսացած բնակավայրի հիմնում և այս թյուրըմբռնումը, գուցե, բխում է ծրագրի անվանումից, որը բնորոշվել է որպես «Երեխաների քաղաք» և ունի զուտ սիմվոլիկ նշանակություն։

Կազմակերպությունը պարզաբանել է, որ տեղանքը, որը հատկացվելու է ծրագրի իրականացման համար, գտնվում է Արարատի մարզի Տափերական և Շահումյան համայնքների վարչական տարածքների միջնամասում՝ բնակելի տների անմիջական հարևանությամբ, և կառուցապատումից հետո յուրովի կապ կդառնա երկու համայնքների միջև։ Ավելին, կառուցապատումը նախատեսված է իրականացնել՝ որպես Շահումյան համայնքի վարչական տարածքի և հասցեավորման շարունակություն, իսկ մնացած հողատարածքները կմնան Տափերականի տարածքում։

Նշենք նաև, որ ծրագրի իրականացման վերաբերյալ Հայկական Կարիտասը մասնակցել է մի քանի քննարկումների, որոնց մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական ապահովության, ինչպես նաև ԿԳՄՍ փոխնախարարները, որոնց Կարիտասի ներկայացուցիչն ասել է, որ պատրաստ են քննարկել և ընդունել ցանկացած ողջամիտ առաջարկ։

Տեղեկացնենք նաև, որ ծրագիրը քննարկվել է նաև Իրավական ակտերի նախագծերի հրապարակման  (https://www.e-draft.am/) կայքում, որտեղ ծրագրին հավանություն է տվել 1317 քաղաքացի, իսկ դեմ՝104։ Մեկնաբանություններում նույնպես քաղաքացիների մեծամասնությունը կողմ է եղել ներկայացված նախագծին, իսկ դեմ արտահայտվողների մեջ եղելէ  նաև «Կամուրջ» ՀԿ-ն։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին