22 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
101046.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Ինչով է զբաղվում «Կանգուն» փորձագետների ակումբն ու ինչպես է նպաստում տնտեսական միջավայրի բարելավմանը, ՓՄՁ-ներին․ Ալեքսանդր Գրիգորյան (տեսանյութ)
Գլխավոր Նորություններ

Ինչով է զբաղվում «Կանգուն» փորձագետների ակումբն ու ինչպես է նպաստում տնտեսական միջավայրի բարելավմանը, ՓՄՁ-ներին․ Ալեքսանդր Գրիգորյան (տեսանյութ)

Ինչով է զբաղվում «Կանգուն» փորձագետների ակումբն ու ինչպես է նպաստում տնտեսական միջավայրի բարելավմանը: NewArmenia.am-ի հետ զրույցում փորձագիտական այս ակումբի հիմնադիր, նախագահ և գործարար Ալեքսանդր Գրիգորյանն ասաց, որ շուրջ 1 տարի գործող այս ակումբը փորձում է համախմբել այս ոլորտի էնտուզիաստներին մեկ գաղափարի շուրջ՝ նպաստել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։

Ալեքսանդր Գրիգորյանն ասաց, որ իրենք պաշտոնապես փոխհարաբերություններ են հաստատել էկոնոմիկայի նախարարության հետ և վերջերս ստորագրել են հուշագիր, որով նախատեսվում է համագործակցել փոքր ու միջին բիզնեսի խթանման ոլորտի շուրջ։ «Եթե նախկինում նախարարությունը չէր կարողանում ինչ-ինչ պատճառներով կիսվել մեզ հետ որոշ հարցերում, հիմա արդեն կարողանում է։ Համագործակցությունը սիստեմատիկ բնույթ է կրում։ Ճիշտ է, մինչև հուշագիրն էլ մենք նախաձեռնություններ անում էինք, բայց շատ մարդկանց համար կարևոր է, որ լինի պաշտոնական թուղթ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին