8.2 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Ինչու՞ իշխանությունը չի ազատվում Արթուր Դավթյանից և Տիգրան Մուկուչյանից․ Սիմոնյանի պարզաբանումը
Քաղաքականություն

Ինչու՞ իշխանությունը չի ազատվում Արթուր Դավթյանից և Տիգրան Մուկուչյանից․ Սիմոնյանի պարզաբանումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Խորհրդարանական հերթական ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը արձագանքեց լրագրողների դիտարկմանը, թե ինչպես է լինում, որ իշխանությունները փորձում են ազատվել նախկին ռեժիմի կադրերից, օրինակ Հրայր Թովմասյանից, բայց Գլխավոր դատախազից ու Տիգրան Մուկուչյանից ազատվել չեն ցանկանում, որոնց ևս բազմաթիվ մեղքեր է վերագրել իրենց քաղաքական ուժն ու մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ունենք բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, որոնք աշխատել են ՀՀԿ-ի հետ։ Կա զրոյական կետ։ Մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու։ Քանի որ ակնհայտ է, որ մարդիկ ապրել են մի իրավիճակում, որից  բոլորը հրաժարվել են։ Եթե դուք զուգահեռներ եք անցկացնում Հրայր Թովմասյանի կամ օրինակ Դատախազի միջև, ապա պետք է ասեմ, որ  Հրայր Թովմասյանի մասով կա քրեական գործ, Հրայր Թովմասյանը քաղաքականացված մարդ է՝ ոչ քաղաքական մարմնի մեջ։ Եկեք տարբերենք թացը չորից»,-շեշտեց Սիմոնյանը։

Հարցին, թե Մուկուչյանին մեղադրում էիք ընտրությունները կեղծելու մեջ, արդյոք նա ՀՀԿ-ի համար չի՞ աշխատել, Սիմոնյանը պատասխանեց. «Երևի խառնում եք, քանի որ մեր քաղաքական ուժն այն եզակիներից է, ով հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ ընդդիմությունն ունեցել է խնդիր, որովհետև չի կարողացել ապահովել ընտրատեղամասներում ներկայացուցիչների քանակ։ Ընտրությունների ժամանակ պաշտոնական փաստաթուղթ է համարվում ոչ թե Մուկուչյանի խոսքը, այլ այն միակ տեղամասային արձանագրությունը, որը ստանում է դիտորդ և դրանք հավաքելով ունենում ես ընտրությունների տվյալները։ Եթե դուք գլխավորեք «ոչ»-ի շտաբը և 2000 ընտրատեղամասերից վերցնեք բոլոր արձանագրությունները և այնտեղ նստած լինի սատանան, որևիցե բան չի կարող փոխվել, քանի որ փաստաթուղթը ձեր մոտ եղած արձանագրությունն է, այլ ոչ թե այն, ինչը կհնչեցվի։ Դրա համար պետք է ծանոթ լինել ընդհանուր պրոցեսին՝ ընտրությունների հետ կապված»։

Նմանատիպ Հոդվածներ

Մենք այս պահին նման որևէ դատողություն անել չենք կարող․ Տ․ Մուկուչյանը՝ հանրաքվեի քվեաթերթի նմուշի հարցի մասին

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին