23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Ինչու՞ Փաշինյանը մեկնեց Մինսկ
Գլխավոր Նորություններ

Ինչու՞ Փաշինյանը մեկնեց Մինսկ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Փաշինյանի Մինսկ գնալն ուժեղ քայլ էր։ Ու դա իր «քաղաքական ասելիքով» չէր զիջում հունիսի 22-ին Մոսկվա չգնալուն։

Եվ իզուր են ռուսական լրատվամիջոցները «կայսերական» հոտառությամբ համոզված, թե Փաշինյանը Մինսկ էր գնացել, քանի որ ճար չուներ, պետք էր ուղղակիորեն ՀԱՊԿ-ին ասել, որ ավելի գործուն միջամտություն ունենա Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի հանդեպ։ Ոչ։ Վարչապետը Մինսկ գնաց, որովհետև իրավիճակն այստեղ ամբողջությամբ վերահսկելի է, Ադրբեջանը նոր «ռազմաքաղաքական» ասելիք չունի, չորս օրում այդ ասելիքը սպառեց իրեն։

Չգնալ Մինսկ, նշանակում է իրավիճակը չի վերահսկվում: Գնալ, նշանակում է ոչ միայն վերահսկելի է իրավիճակը: ՀՀ վարչապետը ոչ մեկի վրա մուննաթ գալու կարիք չունի, քանզի քաղաքականության մեջ այդպես հարց չի լուծվում, և մուննաթը չի ամաչեցնելու ոչ մեկին, որովհետև դեմ դիմաց մարդիկ չեն նստած, այլ` շահեր: Ոչ մեկը Փաշինյանի սիրուն աչքերի համար չի սպառնալու Ադրբեջանին ու Հայաստանի վարչապետը դա գիտի: Նա միայն կարող է ՀԱՊԿ-ին հասկացնել, որ կարող է նկատի ունենալ այդ կառույցի ծայրահեղացված չեզոքությունը հակամարտությանը, բայց ոչ ավելին: Խիստ ինքնավստահ երկրի առաջնորդը ՀԱՊԿ-ում նույնիսկ հակամարտությունից խոսելու կարիք չունի, քանի որ մեծ հաջողությամբ նա այստեղ այդ հարցերը լուծում է առանց ՀԱՊԿ-ի գոյությունը նկատի ունենալու:

Վարչապետ Փաշինյանն, ըստ էության, դժվար դրության մեջ է գցել ՀԱՊԿ առաջնորդներին, որոնք հանկարծ հասկացել են, որ մի մատ Հայաստանը նույնիսկ իրենց բարոյական աջակցության կարիքը չունի: Փաշինյանի այցն ինքնին ապտակ է դարձել, իսկ նրա ելույթը, որը բնավ կարևոր չէ, թե ինչի մասին էր, այդ ապտակը դարձրել է շառաչուն: Եվ փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ վերաբերմունքի կարիքը չուներ այս հակամարտությունում, առաջինը հենց ՌԴ-ին պետք է մտածելու առիթ տա` ուրեմն այդքան չկանք, որ մեր կարիքն ունենա մի մատ Հայաստանը: Փաշինյանի քաղաքական ուղերձը ընթեռնելի է ՀԱՊԿ առաջնորդներին, որը միաժամանակ «երկխոսություն» է Ադրբեջանի հետ այն իմաստով, որ Հայաստանն այն դրության մեջ չէ, որ որևէ մեկի քաղաքական կամ բարոյական աջակցության կարիք ունի ի տարբերություն Ադրբեջանի, որին քաջալերում է Թուրքիան։

Առայժմ դժվար է ասել, թե ՀԱՊԿ-ն ինչ եզրակացություն կանի Փաշինյանի ուղերձներից։ Հայաստանն, ըստ էության, ցնցել է այդ կառույցի հեղինակությունը այն իմաստով, որ արդեն պարզ չէ, թե ինչ է նշանակում «Հավաքական անվտանգությունը» և ով է պատասխանատու դրա համար։ Եվ սա, կրկնում եմ, ոչ մուննաթի մակարդակով, ոչ նեղացվածության, ոչ էլ՝ թաքնված չարախնդության։ Այլ՝ պարզ արժանապատվությամբ։ Մինսկում ի վերջո ՀԱՊԿ գագաթաժողով չէր ընթանում, այլ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ։ Եվ բացառված չէ, որ այդ նիստի կուլիսներում ոչինչ էլ չի ասվել հայ-ադրբեջանական հարաբերություններում ՀԱՊԿ-ի դիրքորոշման և կենսունակության եղանակների մասին։ Փաշինյանի Մինսկ հասնելը ուղղակի Հայաստանի ուղերձն էր մի կազմակերպության, որի ասելիքն ավելի լավ պիտի խփի նշանակետին, քան՝ զենքերը։

Արսեն Գրիգորյան

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը

Նատա Հարությունյան

Փաշինյանը BBC-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին

Նատա Հարությունյան

Ես չէ, որ պետք է որոշեմ՝ ով կալանավորվի, ով ազատ արձակվի. Նիկոլ Փաշինյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին