24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Ինչպե՞ս է ստացվում, որ Ալվինա Գյուլումյանը ՄԻԵԴ-ում դատավոր աշխատելուց հետո ՍԴ-ից հավելավճար է պահանջել․ Լ․ Մակունց
Իրավունք

Ինչպե՞ս է ստացվում, որ Ալվինա Գյուլումյանը ՄԻԵԴ-ում դատավոր աշխատելուց հետո ՍԴ-ից հավելավճար է պահանջել․ Լ․ Մակունց

հետևեք մեզ նաև Telegram-ում

Առանց որևէ անուն նշելու միայն կասեմ, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մեջ հստակ նշված է, թե այն ում կարող է վերաբերել, ում՝ ոչ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ  զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի հայտարարությանը, թե փոփոխություններն իր վրա չի տարածվում։

«Ըստ այդմ, նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության արդյունքում այն վերաբերում է ՍԴ գործող երեք դատավորներին: Ինչ վերաբերում է Ալվինա Գյուլումյանի մեկնաբանություններին, կարծում եմ, որ այդ բոլոր մեկնաբանություններին շատ ավելի հստակ մեկնաբանություն կտան իրավաբանները։ Բայց իր նշած  մեկնաբանությունների դաշտում հարց է առաջանում, թե եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ տիկին Գյուլումյանը ՄԻԵԴ-ում դատավոր աշխատելուց հետո դատական կարգովի միջոցով նաև պահանջել է հավելավճար ՍԴ-ից»,- ասաց նա։

Մակունցը, խոսելով ԼՀԿ-ի հայտարարության մասին, թե դիմելու են ՍԴ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո, նշեց, որ իրենք ևս հարցի կարգավորումը տեսնում են բացառապես իրավական տիրույթում։ Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի պնդումներին, թե խորհրդարանական մեծամասնությունը Հանրապետության նախագահին զրկել են իր լիազորություններից, Լիլիթ Մակունցը շեշտեց, որ նախագահն այդ լիազորությունը չի ունեցել, և հետևաբար նրան որևէ բանից չեն զրկել։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդրադաձավ նաև իրենց խմբակցության անդամների՝ կորոնավիրուսով վարակվելուն։ Նա նշեց, որ  վարակված անձինք կան, բայց անում են առավելագույնը, որպեսզի որևէ կերպ խորհրդարանի աշխատանքը չխոչնդոտվի:

Նմանատիպ Հոդվածներ

Հայկ Սարգսյանն իր գործողությունների համար պետք է արդեն տուգանված լինի՝ անկախ նրանից, որ եղել է անզգուշություն․ Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան

Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային․ Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան

«Իմ քայլը»-ը կհանդիպի Կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին