13 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » Ինչպես են պետությունները պայքարում տնտեսական ճգնաժամի դեմ. «ՀՀ»
թերթերի տեսություն

Ինչպես են պետությունները պայքարում տնտեսական ճգնաժամի դեմ. «ՀՀ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Պետություններն, անկախ իրենց զարգացվածության աստիճանից, այսօր կանգնած են  կորոնավիրուսի համավարակի երկու հիմնական մարտահրավերին դիմակայելու խնդիրների առաջ:  Խոսքը համավարակի առողջապահական եւ տնտեսական հետեւանքների մասին է:  Եթե առողջապահության ճակատում աշխատանքներն ընթանում են երկու համընդհանուր ուղղությամբ՝ պատվաստանյութի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունների եւ վիրուսի տարածման կանխարգելող միջոցառումների, ապա տնտեսության ճակատում որոշումներն ընդունվում են տվյալ պետության առանձնահատկություններին համապատասխան:

Զարգացած երկրները գնում են աննախադեպ  քայլերի տնտեսությունները ճգնաժամի հետեւանքներից հնարավորինս զերծ պահելու համար: ԵՄ երկրները  պատմության մեջ առաջին անգամ  կասեցրեցին Կայունության եւ աճի պակտը: Այս քայլով  ԵՄ երկրներին թույլ է տրվում անցնել իրենց բյուջեների դեֆիցիտի սահմանված ՀՆԱ-ի 3 տոկոսի  եւ պարտքի 60 տոկոսի շեմը:

Հայաստանի կառավարությունն այս փուլի համար նախատեսում է 50 մլրդ դրամի միջոցառումների ծրագիր, որից 25 մլրդը կուղղվի բիզնեսի աջակցությանը, իսկ 25 միլիարդով սոցիալական աջակցության միջոցառումներ կիրականացվեն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Մտորումներ ստեղծված իրավիճակի մասին

Diana Amirkhanyan

Ավինյանը կառուցողական է համարում ՍԴ-ում առկա ճգնաժամը լուծելուն ուղղված կառավարության առաջարկները

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին