14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Ինչպես քարոզել «Այո» (ձեռնարկ)
Գլխավոր Նորություններ

Ինչպես քարոզել «Այո» (ձեռնարկ)

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավի են մեկնել տասնյակ պատգամավորներ: Պատգամավորները կարիք չունեն լինելու այնտեղ, որտեղ Փաշինյանն է: Համենայնդեպս, այդքան շատ կարիք չունեն:

Փաշինյանը միայնակ կարող է իր վրա վերցնել ամբողջ քարոզարշավը, բայց նա չի կարող լինել ամեն տեղ: Երբ ամբողջ իշխանությունը քարոզարշավի ժամանակ կենտրոնացած է մի տեղում, ժողովուրդը հիմքեր ունի մտածելու, որ «Այո»-ն պետք է իշխանությանը: Հետևաբար մարդիկ մտածում են՝ իսկ ի՞նչ պոկեն իշխանությունից, որին պետք է մեր «Այո»-ն: Պատգամավորները քարոզարշավի ժամանակ պետք է տարրալուծվեն Հայաստանով մեկ: Քարոզարշավը պետք է լինի առօրեական շփում: Քեզ մանդատ է տրված ոչ թե ցանկացած պահի լինել ժողովրդի կողքին, այլ մանդատ է տրված ժողովրդի անունից որոշումներ կայացնելու, ժողովրդի կողքին լինեը մանդատով չէ, մարդիկ կարիք չունեն քեզ ասելու, թե ինչ խնդիրներ ունեն իրենց գյուղերն ու քաղաքները, մանդատը որոշումներ կայացնելու ձեր առավելությունն է: 

Փաշինյանի կողքին հեշտ է լինել ինքնավստահ, Փաշինյանի կողքին հեշտ է լինել ճիշտ: Պատգամավորները պետք է փորձեն ծածկել այն տարածքները, որտեղ Փաշինյանը չի լինի: «Ոչ»-ն այսօր կենսունակ չէ, «Ոչ»-ը կենդանի չէ, բայց դա չի նշանակում, որ «Այո»-ն իր խնդիրները լուծել է, վերջացրել: Ասպարեզում ասելիքն է: Հիմա ի՞նչ պետք է դու ասես գյուղում: Ըստ էության ասելու շատ բան չկա, գյուղացին դեռ կարիք ունի հասկանալու, թե որն է նոր և հին Հայաստանների տարբերությունը: Պետք է հենց դա հասկացնել նրան, որպեսզի նա իր մաշկով անցկացնի գործող ՍԴ-ի վտանգները: Այս ՍԴ-ն ուղղակիորեն իրեն չի վերաբերվում ու դա գյուղացու մեղքը չէ, երկու տասնյակ տարի նա դատարաններին չի վստահել, հիմա պետք է նա հասկանա, որ դատարաններին կարելի է վստահել, ինչպես վստահում ես քավորիդ, ընկերոջդ, մեկին, որը քեզ վստահելուց շահ չունի: Գյուղացին պետք է հասկանա իրենից վեր գտնվող մեկի անշահախնդրությանը: Հենց դա պետք է հասկացնել նրան:

Խորհրդային Հայաստանում շատերն էին երազում լինել կապիտալիստական երկրներում: Մարդիկ շատ բան էին անում ընտրյալների մեջ լինելու համար, ոմանք նույնիսկ համաձայնվում էին հավաքագրվել ԿԳԲ-ին: Մարդիկ արտասահման էին ուզում գնալ, որպեսզի հասկանային, թե ինչը իրենց չի հերիքում, ուզում էին ուրիշ հաճույքներ, ուզում էին ուրիշ տպավորություններ: Նոր Հայաստանը այդ կապիտալիստական երկրում լինելու երազանքն է առանց քո արժեքները կորցնելու, ավելին, նոր արժեքների հետ գործ ունենալն է Նոր Հայաստանը: Ու այդ Հայաստանում ՍԴ-ն նման է այն բանին, որ ոնց որ Փարիզի Աստվածամոր տաճարի կողքին մի անճաշակ շինություն են կանգնեցրել ու վերջապես բոլորը հասկացել են, որ էդ շինությունը պետք է քանդել: Ամբողջ երկիրը համաձայն է, բայց էդ շինության հետ հիշողություն ունեցողները՝ ոչ: Այ էս «ոչ»-ն է, որ պետք է ապամոնտաժվի: Ուղղակի յուրաքանչյուր պաշտոնյա, պատգամավոր պետք է համոզի, որ ինքն անձամբ էդ ապամոնտաժումից շահ չունի և որ իրենք խոսում են համընդհանուր բարօրության մասին:

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանը վերադարձնում է իրենից որբացած ՍԴ-ն

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին